Մատչելի հղումներ

Լազերային ճառագայթի նոր կիրառությունը... - 2005-05-19


Ամերիկյան որոշ գործակալություններ նախազգուշացվել են, որ ահաբեկիչները լազերային ճառագայթի միջոցով թերեւս կարող են կործանել ինքնաթիռներ։

Ամերիկացի օդաչուներից մեկը Սոլթ Լեյք քաղաքում անցած տարի հայտնեց, թե թռիչքի պահին վիրավորվել է լազերային ճառագայթից։ Նման միջադեպեր տեղի են ունեցել նաեւ Նյու Ջըրզիի, Օրեգոնի նահանգներում եւ այլ վայրերում։ Անցած նոյեմբերից ի վեր օդաչուների հետ տեղի են ունեցել լազերային ճառագայթի հետ կապված հարյուրավոր միջադեպեր։ Ակնաբույժ Բաուըլզ Համիլտոնն այս մասին ասում է.

՚Լազերային այդ ճառագայթները կարող են այրել աչքի ցանցաթաղանթը՚՚։

Այժմ ռազմաօդային ուժերը ծրագրում են լազերն օգտագործել մայրաքաղաք Վաշինգտոնի թռիչքազերծ գոտի մտած ինքնաթիռներին նախազգուշացնելու համար։ Սակայն ռազմաօդային ուժերի պաշտոնատար Էդ Դանիելն ասում է, թե նոր լազերը տարբեր է ահաբեկիչների օգտագործածից։

՚՚Ութ կիլոմետրից ճառագայթը սփռվում է հարյուր մետր տարածքով։ Այն չի ընկնում օդաչուի աչքի խնձորակին, այլ տարածվում է՚՚։

Թռիչքազերծ գոտին մայրաքաղաք Վաշինգտոնի շուրջ կազմում է 5000 քառակուսի կիլոմետր։ Սա նույն գոտին է, ուր մի փոքրիկ ինքնաթիռ մտել էր անցած շաբաթ։ Շաբաթ օրվանից սկսած, թռիչքազերծ գոտում ինքնաթիռ հայտնվելու դեպքում լազերային ճառագայթով օդաչուին կնախազգուշացվի, որ մտել է արգելված տարածք։ Ծրագրի նպատակը անվտանգության հետագա միջադեպերից խուսափելն ու նախազգուշացնող ավելի էժան համակարգ ունենալն է։ Մեկ կործանիչ օդանավի արագորեն օդ բարձրանալու ծախսը 30 հազար դոլար է։

Մասնավոր օդաչուները, ռազմական ու իրավապահ մարմինների ինքնաթիռներն արգելված օդային տարածքը բազմիցս խախտել են մինչեւ 2003 թվականին թռիչքազերծ գոտու ստեղծվելը։

XS
SM
MD
LG