Միացյալ Նահանգներում իր հարստությամբ երկրորդը համարվող Վորեն Բաֆեթն առնչվում է մի ընկերության հետ կապված աղմկահարույց գործին։
Միացյալ Նահանգների քաղաքագետներ ու հանրահայտ արվեստագետներ հետամուտ են նրա աջակցությանը։ Նրան հաճախ անվանում են պատմության մեջ ամենաարդյունավետ ներդրողը։ 41 միլիարդ դոլար գումարով պարոն Բաֆեթն Ամերիկայում երկրորդ մեծահարուստն է, սակայն 1999 թվականին իր հարցազրույցներից մեկում ասել է, թե իր երեխաները չեն ժառանգի իր ամբողջ հարստությունը։
՚՚Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե բախտի բերմամբ հարուստ մարդուց ծնված երեխան ինչու՞ պիտի անհոգ կյանք վարի հաջորդ հիսուն տարվա ընթացքում՚՚։
Պարոն Բաֆեթն ունի օրինակելի ազնվություն եւ իր գումարը վաստակում է հին ձեւով։ Մելըդի Հոբսոնը Արիել Քյափիթըլ Մանիջմընթ ընկերությունից է։ ՚՚Վորըն Բաֆեթը ոչ միայն չափազանց ազնիվ է, այլեւ բիզնեսի բարոյական գործարքների եռանդուն աջակից է՚՚։
Պարոն Բաֆեթը պարզ ճաշակի տեր մարդ է եւ ապրում է հիսուն տարի առաջ գնած իր տանը։ Նա դժգոհում է, որ հարուստներից քիչ եկամտահարկ է գանձվում։
՚՚Կարծում եմ, բարգավաճող երկիրը պետք է ունենա արդար տնտեսություն։ Եթե իմ քարտուղարուհին ինձանից շատ ավելի բարձր տոկոսի եկամտահարկ է մուծում, ապա տնտեսությունն արդար չէ՚՚։
Վորըն Բաֆեթը բազմաթիվ բիզնեսների թվում ունի նաեւ ապահովագրական ընկերություն՝ որի հաշվապահական փաստաթղթերն անակնկալորեն մանրամասն ստուգում են կառավարական կարգավորողները։