Մատչելի հղումներ

Ծիծաղն ու մարդու առողջությունը - 2005-03-11


Մի նոր ուսումնասիրության համաձայն, ծիծաղը բարերար է առողջության համար։

Սա գիտափորձակայան չէ։ Սա ինքնաշեն կինոթատրոն է, ուր ցուցադրվում են հետաքրքիր կինոկատակերգություններ։ Մերիլենդի Բժշկական կենտրոնի գիտնականները չափում են կինոֆիլմը դիտող բոլոր կամավորների զարկերակները։

՚՚Առաջին անգամ կարողացանք ապացուցել, որ ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդկանց զարկերակների առողջությունը՚՚։

Մերիլենդի Բժշկական կենտրոնում սրտաբան, դոկտոր Ռոբերտ Վոգըլն ասում է, թե ծիծաղելիս մարդկանց զարկերակներն ընդարձակվում են, որի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնում։ Ուսումնասիրությունը ղեկավարել է Մայքըլ Միլլերը։

՚՚Երբ մարդու մարմնում արյան հոսքը մեծանում է, այն ընդհանուր առմամբ լավ է սրտի եւ այլ օրգանների համար, քանի որ թթվածին ավելի շատ է մատակարարվում՚՚։

Ուսումնասիրողներն ասում են, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունը մարմնում։ Իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթեւս վազքը։

Բժիշկները դեռեւս չեն պարզել, թե որքան ժամանակ է պահպանվում ծիծաղի օգուտը, սակայն ապացուցվել է, որ այն մեր լավագույն դեղամիջոցներից մեկն է։

XS
SM
MD
LG