Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Օ2.2Օ.2ՕՕ4 - 2004-02-20


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում ավելի ու ավելի թվով մարդիկ են պահանջում մարդու իրավունքների պաշտպանություն եւ ժողովրդավարական կառավարում։ Սիրիայում, հազարից ավելի մտավորականներ մի խնդրագիր են ստորագրել, որը պահանջում է, որ նախագահ Բաշար Ասադը վերացնի արտակարգ դրությունը, որը հաստատվել էր արդարացնելու համար երկրում չորս տասնամյակից ի վեր ճնշամիջոցներով կառավարման գործելակերպը։ Խնդրագիրը կոչ է անում նաեւ, որ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները եւ Սիրիայում թույլ տրվեն ավելի լայն քաղաքական ազատություններ։ Հունվարի 31ին նախագահ Ասադը ազատ էր արձակել մոտ13Օ քաղբանտարկյալների, սակայն հարյուրավոր ուրիշներ մնացել էին բանտերում։

Քաղբանտարկյալ Ակթամ Նէյսին ասում է, որ խնդրագրի հեղինակները հուսով են, որ քաղաքկան բարեփոխությունների պահանջով շատ ավելի մեծ թվով ստորագրություններ կհավաքեն։ Նրանք ծրագրում են խնդրագիրը ներկայացնել Սիրիայի կառավարությանը Մարտի 8ին, որը Սիրիայում 1963 թվականին հայտարարված արտակարգ դրության օրենքի 41րդ տարելիցն է։

Հաֆեզ Ասադը Սիրիան ղեկավարել է 196Օական թվականների կեսերից մինչեւ 2ՕՕՕ թվականը։ Նրա բռնատիրական կառավարման ընդդիմադիրները բանտարկվել եւ հաճախ խոշտանգումների են ենթարկվել։ Երբ նրա որդին, Բաշարը, ստանձնեց նախագահի պաշտոնը, հույսեր կային, որ ճնշումները կմեղմանան։ Անշուշտ մոտ 6ՕՕ քաղբանտարկյալներ են ազատ արձակվել 2ՕՕՕ թվականից ի վեր։ Սակայն մինչեւ անցյալ ամիս քաղբանտարկյալների հավելյալ մեծաքանակ ազատ արձակում տեղի չէր ունեցել սիրիայում։

Սիրիայի Բարեփոխություն կուսակցության անդամներից Ֆարհիկ Գահդրին ասել է, թե արաբները, ինչպես այլ ժողովուրդներ, ժողովրդավարության են ձգտում։ Նա ասել է.

՝՝ Իմ կարծիքով, արտահայտվելու ազատությունը միեւնույն իմաստն ունի աշխարհի բոլոր երկրներում։ Խոսքի ազատությունը նույնն է։ Ժողովրդավարության պայմաններում տիրում է օրենքի իշխանություն, որը նշանակում է, որ բոլորը հավասար իրավունքներ ունեն՝՝,- ասել է պրն Գահդրին։

Միացյալ Նահանգները հանձնառու է Մերձավոր Արեւելքում ազատություն հաստատելու աջակցության նկատմամբ։ Ազատության պահանջը՝ ասել է նախծագահ ՋորջԲուշը , համամարդկային է։

՝՝Ազատությունը Ամերիկայի նվերը չէ՛ աշխարհին։ Ազատությունը Ամենակարող Աստծո նվերն է յուրաքանչյուր անձի ամբողջ աշխարհում՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Ճնշման ներքո տասնամյակներ շարունակ ապրելուց հետո, մարդկանց համար դյուրին գործ չէ՛ ժողովրդավարություն հաստատելը ։ Սակայն Մերձավոր Արեւելքում, ավելի ու ավելի թվով անձինք հե՛նց այդ են պահանջում։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածը արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG