Մատչելի հղումներ

Իրանը արգելել է նախկին նախագահի ելքը երկրից


<!-- IMAGE -->

Բարեփոխամետ մի կայքէջում ասված է, թե Իրանը արգելել է նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի ելքը երկրից։

՝՝Պարլեմանյուզ՝՝ կոչվող կայքէջի համաձայն, պրն. Խաթամին ծրագրում էր երկրից հեռանալ հինգշաբթի երեկոյան, Ճապոնիայում միջուկային զինաթափման շուրջ խորհրդաժողովի մասնակցելու համար։

Իրանի կառավարությունը դեռեւս չի արձագանքել այս հայտարարությանը։

Պրն. Խաթամին պարտության ենթարկված նախագահական թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի կարեւոր աջակիցներից էր անցյալ տարվա հունիսին կայացած ընտրություններում։ Ընդդիմադիր ղեկավարները պնդում են, թե նախագահ Մահմուդ Ահմադինէջադը ընտրվել է խարդախ ճանապարհով։ Իրանի կառավարությունը բռնի գործողություններ էր կիրառել հակակառավարական ցուցարարնի դեմ, նախագահական ընտրություններից հետո։

XS
SM
MD
LG