Մատչելի հղումներ

Դեպի Մարս


<!-- IMAGE -->

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ֆլորիդայի նահանգում տեղակայված Քենեդիի անվան տիեզերական հետազոտությունների կենտրոն:

Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը նախատեսում է լրացուցիչ ֆինանսական հատկացումներ իրականացնել տիեզերական հետազոտությունների ոլորտում, սակայն ոչ լուսին նոր տիեզերագնացներ ուղարկելու, այլև հետազոտությունները երկրի վրա շարունակելու ուղղությամբ:

Նեյլ Արմսթրոնգը,ով լուսնի վրա ոտք դրած առաջին տիեզերագնացն է, այս կապակցությամբ ասել է, թե այս կերպ ԱՄՆ-ը կարող է կորցնել տիեզերգիտության ոլորտում առաջատարի իր դիրքն աշխարհում:

Սպիտակ Տան պնդումների համաձայն, ոլորտին լրացուցիչ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող հատկացումների նպատակն առաջիկա 5 տարների ընթացքում Մարս մոլորակի հետազոտություններում առաջընթացն է:

XS
SM
MD
LG