Մատչելի հղումներ

Իրանում կառուցվել է առաջին կործանիչ ռազմանավը


Իրանի պետական հեռուստատեսության համաձայն, ներկայացվել է Իրանում կառուցված առաջին կործանիչը։ Հաղորդման ժամանակ կործանիչը բնութագրվել է ռազմածովային ուժերի ՛՛կարեւոր տեխնոլոգիական ցատկ՝՝։

՛՛Ժամարան՝՝ կոչվող ռազմանավը զինված է ցամաքից օդ արձակվող հականավային հրթիռներով, ռադարային արդիական սարքերով եւ էլեկտրոնային ռազմական կարողություններով։

Զեկույցում ասված է նաեւ, որ հավելյալ ռազմանավեր էլ դեռ կառուցման գործընթացում են գտնվում ։

Այս ամսվա սկզբներին Իրանի պետական մամուլը ծանուցել էր երկու նոր հրթիռների արտադրության եւ Թեհրանի բնութագրմամբ, արբանյակ փոխադրելու կարողունակ մեկ այլ հրթիռի փորձարկման մասին։

Թեհրանի ռազմական նկրտումներն ու տիեզերական ծրագրերը անհանգստացնում են արեւմտյան երկրներին, որոնք մտահոգված են, որ Իրանը նույն տեխնոլոգիան կարող է օգտագործել միջուկային մարտագլխիկներ արձակելու համար։

XS
SM
MD
LG