Մատչելի հղումներ

Իսրայելի արտգործնախարարը Սիրայի նախագահ Բաշար Ասադին նախազգուշացում է հղել


Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զգուշացրել է, որ կպարտվի պատերազմում եւ կկորցնի իշխանությունը, եթե Սիրիան զայրացնի Իսրայելին։

Բար Իլան համալսարանում հինգշաբթի օրն ունեցած իր ելույթում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Սիրիայի նախագահ Ասադի այն հայտարարությունը, թե Իսրայելը լրջորեն չի վերաբերվում խաղաղության ջանքերին եւ տարածաշրջանը տանում է դեպի պատերազմ։

Արտգործնախարար Լիբերմանի համաձայն պրն. Ասադի ակնարկը Իսրայելի դեմ ուղղված սպառնալիք է։ Նա ասել է, թե աջակցում է Սիրիայի հետ խաղաղություն կնքելու ջանքերին, պայմանով սակայն, որ Սիրիան հրաժարվի Գոլանի բարձունքներից։

Իսրայելը Գոլանի բարձունքները գրավել էր 1967 թվականի վեցօրյա պատերազմում եւ այն կցել էր իրեն. մի քայլ, որը միջազգային համայնքը չի ճանաչել։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես քննադատել է պրն. Ասադի ակնարկները, դիտել տալով, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը

XS
SM
MD
LG