Մատչելի հղումներ

Մահացել է Աբդուրահման Վահիդը


Ինդոնեզիայի նախկին նախագահ Աբդուրահման Վահիդը հեռացել է կյանքից 69 տարեկան հասակում:
Վահիդը, ով հայտնի է նաև Գուս Դուր անունով, Ինդոնեզիայի առաջին ընտրված ղեկավարն էր:

40 տարի շարունակ բռնությունների և տնտեսական ճգնաժամերի միջով անցած Ինդոնեզիայում մահմեդական այս առաջնորդի իշխանության գալը փոփոխության հույսեր էին առաջացրել:

Նրա հեղինակությունն ընկավ, սակայն, երբ խոստացված բարեփոխումները կյանքի չկոչվեցին: Ավելին, Վահիդը մեղադրվեց մի քանի միլիոն դոլարի արժողությամբ կոռուպցիոն դեպքերին մասնակցելու մեջ:

2002-ին Ինդոնեզիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց նախագահին, ինչի արդյունքում Աբդուրահման Վահաբն ազատեց երկրի նախագահի աթոռը` այդ պաշտոնում ընդամենը 3 տարի աշխատլուց հետո:

XS
SM
MD
LG