Մատչելի հղումներ

Ղրղզստանի ընդդիմադիր շարժման լրագրողը մահացել է կասկածելի պայմաններում


Ղազախստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ղրղզստանի ընդդիմադիր շարժման կողմնակից լրագրող Գենադի Պավլյուկը մահացել է երեքշաբթի օրը, ծանր վնասվածքների հետեւանքով։ Ըստ տեղեկությունների մի քանի օր առաջ նրան վեցերորդ հարկի պատուհանից դուրս են գցել ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում։

Վերջինս կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 16-ին, Ղազախստանի Ալմատի քաղաքում հարձակման ենթարկվելու հետեւանքով։

Ղազախստանի եւ Ղրղզստանի իշխանությունները հետաքննում են նրա մահվան հանգամանքները։

Չնայած Պավլյուկի վրա կատարված հարձակումը տեղի էր ունեցել Ղազախստանում, այդուհանդերձ Ղրղզստանի ընդդիմադիր շարժման խմբերը նրա մահվան համար մեղադրում են Ղրղզստանի կառավարությանը։

Գենադի Պավլյուկը հանդիսացել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ամենահանդուգն քննադատներից մեկը եւ պատրաստվում էր առաջիկա ամսից ընդդիմադիր նոր թերթ հրատարակել Ղրղստանում։

Ղրղզստանը բազմիցս քննադատվել է մարդու իրավունքների խախտման եւ ընդդիմադիր շարժման լրագրողների դեմ մահացու հարձակումների իրագործման առնչությամբ։

XS
SM
MD
LG