Մատչելի հղումներ

Կոպենհագենի բանակցությունները վտանգի տա՞կ


Նոր զարգացող մի շարք երկրներ, դուրս գալով կլիմայական փոփոխություններին վերաբերող ՄԱԿ-ի կողմից հովանավորվող միջազգային հանդիպումից, բանակցությունները դնում են վտանգի տակ։ Կոպենհագենում անցկացվող վեհաժողովի ժամանակ աշխարհի աղքատ երկրներն իրենց բողոքն են այսպիսով հայտնում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հարցում հարուստ երկրների կողմից իրենց աջակցություն ցուցաբերելու դժկամության դեմ։
Երկուշաբթի օրը աշխարհի աղքատ մի շարք երկրների ներկայացուցիչներ, որպես բողոք, լքեցին վեհաժողովի դահլիճը։
Նոր զարգացող երկրները պահանջում են երկարաձգել Կիոտոյի համաձայնագիրը, ըստ որի արդյունաբերապես զարգացած երկրները պարտավորվում են կրճատել համաշխարհային ջերմացման գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթու գազի արտանետումները։ Սակայն այս պահանջն ընդունելի չէ հարուստ երկրների համար, որոնք հիշեցնում են, որ Կիոտոյի պայմանագրի մեջ չեն մտնում այնպիսի երկրներ, ինչպես ԱՄՆ-ը, Չինաստանն ու նոր զարգացող երկրները։

Նոր զարգացող երկրները սպառնացել են չվերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ չի հարթվել այս տարաձայնությունը։

Որոշ երկրների ղեկավարներ, ինչպես օրինակ Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռուդը, կարծում են, թե գագաթաժողովը կարող է ավարտվել ձախողմամբ։
Կան նաեւ հակառակ կարծիքներ։ Իսկ թե ինչպես կավարտվի այն, ցույց կտան այս շաբաթվա զարգացումները, քանի որ մինչեւ վեհաժողովի ավարտը կա մինչեւ ուրբաթ ժամանակ։

XS
SM
MD
LG