՝՝Մեր դիրքորոշումը տարածաշրեջանում առավելագույն համագործակցությունն է, եւ բոլոր հարեւանների հետ տնտեսական ինտեգրացումը՛՛, հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերով հետազոտությունների վաշինգտոնյան հաստատությունում։
Արտգործնախարարի խոսքերով, իր երկրի արտաքին նոր քաղաքականությունը իրենք հենում են անցյալի հետ շարունակականությունը ապահովելու եւ նոր իրադրության պայմաններում փոփոխություններ իրականացնելու վրա, ՝՝ինչի համար մեծ ազդեցություն ունեն աշխարհագրությունը եւ պատմությունը։ Առանց հրաժարվելու մեր անցյալից ենք փորձում հարմարվել նոր իրադությանը՛՛, ասաց նա։
Նրա խոսքերով, անցած 6 տարիների ընթացքում Եւրոպական Միություն տանող ճանապարհին Թուրքիան ավելի մեծ ձեռքբերումներ է գրանցել, քան դրան նախորդած 4Օ տարիներին, ավելի մեծ ներդրումներ ունեցել ՆԱՏՕ,ում, քան նախորդ չորս տասնամյակներին։
՝՝Ու սխալ է, որ այսօր մեզ երբեմն մեղադրում են Թուրքիան Արեւմուտքից դեպի Արեւելք տանելու մեջ։ Մենք որդեգրել ենք հեռատես, այլ ոչ թե ճգնաժամեր հրահրող մոտեցումներ՛՛։
Այդ մոտեցումները, Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, իր երկիրն իրականացնում է Հունաստանի, Կիպրոսի, Բալկանների, Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Եւրոպական Միության հետ հարաբերություններում։ Դա է Թուրքիայի աստիճաբար աճող ազդեցության գրավականը, ասաց նա։
՝՝Ոչ ոք չի կարող ասել, ու Թուրքիան այսօր ցանկանում է ոչնչացնել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ հակակշիռ դառնալ Իրանին։ Ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիան գործում է նրանց դեմ, ովքեր ունեն հակաթուրք մոտեցումներ։
Մեր տեսակետը փոխադարձ հարգանքն է, կայունությունը, խաղաղությունն ու բարգավաճումը՛՛, ասաց Դաութօղլուն, շեշտելով, թե այս ուղղությունն իր երկիրը ցանկանում է կիրառել բոլոր երկրների հետ հարաբերություններում։
՝՝Եթե մոռանում ենք անվտանգությունը հանուն ազատությունների, առաջ է գալիս քաոս։ Եթե հանուն անվտանգության սահմանափակում են ազատությունները, ստեղծվում է բռնակալություն։ Իսկ մենք չենք ուզում սրանցից որեւէ մեկը՛՛, ասում է Դավութօղլուն ։
Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ-ի մայրաքաղաքում հանրության հետ հանդիպման ժամանակ հիշում է Քեմալ Աթաթուրքին, ՝՝ամբողջ կյանքը պատերազմների մեջ անցկացրած զորավարին՛՛ ներկայացնելով որպես իր ժողովրդին խաղաղության ուղի ցույց տված առաջնորդ ու շեշտում նորից, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը հենված է հենց այդ գաղափարի վրա։
Նրա խոսքերով, Կովկասում պիտի չմնան փակ սահմաններ ու պիտի բացվեն ոչ միայն հայ-թուրքական, այլ նաեւ՝ հայ-ադրբեջանական ու ռուս-վրացական սահմանները։ ՝՝Ու չնայած արձանագրությունների մեջ չկան նախապայմաններ՛՛, ասում է նա, ՝՝նորմալացման այս բոլոր գործընթացները զուգահեռ են իրար։ Երբ աշխարհում գովում են Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար, պիտի խրախուսեն նաեւ Հայաստանին, որ այն հետ վերադարձնի Ադրբեջանից զավթած նրա տարածքների 2Օ տոկոսը՛՛, ասաց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաութօղլուն Վաշինգտոնի Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերով հետազոտությունների կենտրոնում։
Թուրքիայի իշխանությունները բաց չեն թողնում իրենց տեսակետները հատկապես օտար հանրությանը ներկայացնելու որեւէ առիթ։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հաճախ է հրավիրում լսումներ, դասախոսություններ։ ԱՄՆ-ի մայրաքաղաք այցելելով՝ Թուրքիայի վարչապետը իրեն զերծ չի պահում մամուլի ասուլիսներից, նրան Վաշինգտոն ուղեկցած արտգործնախարարը՝ դասախոսություններ անցկացնելուց։