Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմկերպվել է ՛՛Ապագայի քաղաք՝՝ խորագիրը կրող մրցույթը, որի նպատակն է օգնել երիտասարդ ճարտարագետներին


Պատկերացրեք մի պահ, որ 2117 թվականն է եւ դուք Իսլանդիայի Ռեկյավիկի քաղաքի Նովո Մոնդումում եք։
Նովո Մոնդումը մի քաղաք է, որտեղ ապրում է բազմազգ բնակչություն։ Քաղաքը առանձնանում է իր նորարարությամբ եւ նախաձեռնություններով, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր է։
՛՛Ապագայի քաղաք՝՝ խորագիրը կրող մրցույթի վերջին փուլը դեռեւս ընթացքում է։ Օհայո նահանգի միջնակարգ դպրոցի աշակերտների ՛՛Բեքսլի՝՝ անունը կրող խումբը մրցույթին մասնակից 38 խմբերից մեկն է։ Մրցույթի դատավորներին իրենց աշխատանքն այս փուլում ներկայացնելու համար նրանք կարողացել էին առաջ անցնել ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցներից մրցույթին մասկացող 1100 խմբերից։
Կարող եք նկարագրել այնպիսի մի նոր տեխնոլոգիա, որը նախագծված այս քաղաքում կհանդիսանա կամ այլընտրանքային էներգիայի, կամ տներում մատակարարվող խմելու եւ տեխնիկական ջուրն առանձնացնելու աղբյուր։

Ջուրը զտելու համար այս քաղաքում մշակում են սոյա բուսատեսակը։ Եւ քանի որ սոյան ուտելու համար անպետք է, հետեւաբար այն կարելի օգտագործել որպես կեսավառելիք նախագծված քաղաքի տրանսպորտային կարիքների համար։
Այս տարվա մրցույթի թեման ջուրն է ։ Նյու Ջերսիի Վալի Փարքի միջնակարգ դպրոցի աշակերտների նախագծած ՝՝ Հույսի Քաղաք՝՝-ը գտնվելու է Չինաստանի Յանգձի գետի ափամերձ տարածքում։ Նպատակը առատ, մաքուր եւ կյանքի համար անվտանգ խմելու ջրով ապահովելն է։ Իսկ գյուտարար աշակերտներ Ջեք Մագվայերը եւ Բուբի Մեթսը տեղեկացրին, որ այդ նպատակին պետք է ԷՄ ՍԻ ԴԻ կոչվող մոլեկուլային սարքավորումը։
22 դարը պատկերող այս նախագծում պատկերված է ՛՛Հույսի Քաղաքը՝՝ արեւի էներգիա կլանող եւ պահեստավորող համակարգ ունեցող շինություններ, իսկ մարդիկ այստեղ պետք է տեղաշարժվեն հերմետիկորեն փակված եւ ջրի մեջ տեղաշարժվող ավտոմեքենաներով։
Միանգամայն նոր տեսակի այս քաղաքում հնարավոր է իրագործել նույնիսկ անհնարինը, քանի որ 2175 թվականին ամեն ինչ կդառնա հնարավոր։
Հյուսթոնում գտնվող Ալ Սաիդի անվան արագացված կրթության դպրոցի երիտասարդ ճարտարագետներին շնորհվեց հատուկ մրցանակ ՛՛արագընթաց անցումային համակարգի ստեղծման գործում հատուկ ներդրումների համար ՝՝
Նախագծի վրա աշխատելիս եկա այն կարծիքի, որ ճարտարագետներն աշխարհի ղեկավարներն են, քանի որ նրանք կարողանում են իրենց գիտելիքներն իրականացնել կյանքում։Պարզապես հարկավոր է չորս տարի սովորել ճարտարագետ դառնալու համար։
Թեպետ դա է մրցույթը Ճարտարագետների ազգային շաբաթ հիմնադրամի կողմից ֆինանսավորելու պատճառը, քանի որ այդ նախաձեռնությունը կազմակերպության նպատակաուղղվածության շրջանակներում է՝ այն է օգնել երիտասարդ եւ տաղանդավոր ճարտարագետներին ապագայում իրենց արդյունավետ գործունեությունը շարունակելու համար։

XS
SM
MD
LG