Մատչելի հղումներ

Արժույթի միջազգայյին հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիք Սթրաուս Քանը հայտարարել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսությունը հավանաբար կդանդաղի


Վաշինգտոնում Դաշնային բանՎաշինգտոնում Դաշնային բանկի ղեկավարը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսին հաստատել ֆինանսական վերափոխումների մասին օրինագիծը կանխելու համաշխարհային տնտեսական անկման խորացումը։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս։ Մինչ հաջորդ ամիս Լոնդոնում տեղի կունենա աշխարհի արդյունաբերապես զարգացած 20 պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը, տնտեսության բնագավառում արդեն իսկ արձանագրվել են նորություններ։ ԱՄՆ-ի դաշնային բանկի ղեկավարը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսին հաստատել ֆինանսական վերափոխումների մասին օրինագիծը կանխելու համաշխարհային տնտեսական անկման խորացումը։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս։ Մինչ հաջորդ ամիս Լոնդոնում տեղի կունենա աշխարհի արդյունաբերապես զարգացած 20 պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը, տնտեսության բնագավառում արդեն իսկ արձանագրվել են նորություններ։



Արժույթի միջազգայյին հիմնադրամի կանխատեսումներով համաշխարհային տնտեսական աճն այս տարի կդանդաղի իջնելով 0-ից ցածր աստիճանի։ Եւ սա մեր ժամանակների վատթարագույն ցուցանիշն է, նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Վերոհիշյալ մեջբերումը եւս Համաշխարհային բանկի հետազոտության կանխատեսումներից մեկն է, ըստ որի 2009 թվականին աշխարհի տնտեսությունը Երկրոդ Աշխարհամարտից հետո առաջին անգամ նկատելի կդանդաղի։
Միաժամանակ ԱՄՆ-ի դաշնային բանկի նախագահ Բեն Բերնանկեն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի տնտեսության կայունացումը տեղի չի ունենա, եթե չհետեւեն ֆինանսական ընդհանուր կանոններին։
Մեզ անհրաժեշտ է մշակել ընդհանուր ֆինանսական համակարգը կարգավորող մի ռազմավարություն, որը կլինի ամբողջական, այլ ոչ թե կներկայացնի առանձին կողմերը։
Դաշնային բանկի նախագահի հիշյալ մեկնաբանությունները նախորդեցին ֆինանսական կանոնավորումների օրենսդրության մոդիֆիկացման շուրջ ԱՄՆ-ի օրենսդիրների քննարկումներին եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաջորդ ամիս անցկացվելիք քսան արդյունաբերապես զարգացած խոշոր պետությունների Լոնդոնյան գագաթաժողովին։
ՀԲ-ի հետազոտությունը պարզել է, որ վերջին 80 տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է առեւտրի մակարդակի անկման նման արագություն։ Պարոն Սթրաուս Խանն այդ առումով հավելել է, որ առեւտրի կտրուկ անկման հետեւանքով հատկապես կտուժեն աֆրիկյան պետությունները։
Չնայած տնտեսական անկումը դանդաղ է մոտենում Աֆրիկային, այդուհանդերձ այն անխուսափելի է, իսկ հետեւանքները կլինեն դաժան։
Իսկ տնտեսական բարդություններ դիմակայող պետություններին օգնելու նպատակով Եւրամիությունը աջակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի 500 միլիարդ դոլարի ճգնաժամային դրամագլուխը կրկնապատկելու գաղափարը։ Ըստ միջազգային ֆինանսական խոշոր կառույցի առաջարկության դրամական օգնության որոշ մասը պետք է հատկացվի ամուր արտաժույթային պահուստներ ունեցող գերտերությունների կողմից։ Իսկ որպես այդպիսին նկատվում են Չինաստանն ու Սաուդյան Արաբիան։

XS
SM
MD
LG