Մատչելի հղումներ

Բաց հասարակության ինստիտուտը Հայաստանի հետընտրական գործընթացների մասին


Բաց հասարակության հաստատությունը, որի նպատակը Միջին Ասիայում, Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում կարեւոր զարգացումների նկատմամբ հասարակության իմացությունը բարձրացնելն է, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը զարկ տալը, ամեն ամիս կազմակերպում է հանդիպումներ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում՝ բանախոսությունների հրավիրելով տարբեր կազմակերպությունների անդամների, լրագրողների, քաղաքական գործիչների ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների։

Այս անգամ Նյու Յորքի հանդիպումը նվիրված է Հայաստանի հետընտրական գործընթացներին, ինչի շուրջ ելույթներ պիտի ունենան Բաց հասարակություն հաստատության Օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ Ամալիա Կոստանյանը եւ լրագրող, Ասպարեզ լրագրողների ակումբի հիմնադիր ու նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Մինչեւ Նյու Յորք մեկնելը նրանք Վաշինգտոնում պատասխանեցին Ամերիկայի Ձայնի հարցերին։

Լարիսա Մինասյանի խոսքերով, հանդիպման ժամանակ ներկայացնելու են այն խնդիրները, որոնք նոր են Հայաստանի կյանքում եւ որոնք ի հայտ են եկել անցած 1Օ-15 տարիների ընթացքում։

Նա գտնում է, որ ամենամեծ խնդիրներից մեկն այսօր հասարակության բեւեռացումն է։

Լեւոն Բարսեղյանը գտնում է, թե այն խնդիրները, որոնք առկա են այսօր Հայաստանում պիտի լուծված լինեին վաղուց։

Իսկ մեղքը, ասում է նա, հասարակությանը չէ, քանի որ լուծման գլխավոր լծակները իշխանությունների ձեռքում են եւ այն էլ պիտի իրականացնի հրատապ քայլեր։

Լեւոն Բարսեղյանը Հայաստանի ժողովրդավարության կայացման գործում կարեւորում է սփյուռքի դերը։

Ամալիա Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այսօր առկա է ոչ միայն վարչական այլ նաեւ քաղաքական կոռուպցիա։

Ինչ վերաբերում է հունիսի 2Օ-ին ընդդիմության հանրահավաքին, նա ասում է, թե այն կիսատ մնացած պահանջներն արտահայտելու միջոց է։

Երեք ներկայացուցիչները գտնում են, որ Հայաստանում չեն իրականացնում Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 16Օ9 բանաձեւի պահանջները։

XS
SM
MD
LG