Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի հայտարարությունը Ապրիլի 24-ի առթիվ


՛՛Մենք հարգում ենք 2Օրդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Օսմանյան կայսրության օրոք մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների եւ բռնի աքսորի զոհերի հիշատակը։ Ես միանում են համայն աշխարհի հայությանը այս ողբերգության եւ բազմաթիվ անմեղ կյանքերի կորստյան տարելիցի առթիվ։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաեւ պետք է կրկնապատկենք խաղաություն, հանդուրժողականություն եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանք խրախուսելու մեր ջանքերը։ Այս ողբերգությունը հաղթահարելու եւ բարգավաճելու հայ ժողովրդի վճռակամությունն ապացույցն է նրանց նկարագրի եւ ոգու հզորության։ Մենք երախտապարտ ենք ամերիկահայերին մեր երկրին կատարած բազմաթիվ նվիրաբերությունների համար։

Ողջունում ենք Հայաստանում եւ Թուրքիայում վերահաշտեցում եւ խաղաղություն խրախուսելու անհատների ջանքերը եւ պաշտպանում ենք այս ողբերգական դեպքերի շուրջ փոխհասկացողություն ստեղծելու նպատակով պատմական իրադարձությունների անկաշկանդ ուսումնասիրության համատեղ ջանքերը։ Մենք անձկությամբ ենք սպասում հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք բնականոնացմանը։

Միացյալ Նահանգները նվիրված է ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան փոխհարաբերությունների հզորացմանը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը որոշիչ քայլերի դիմել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ եւ կշարունակենք մեր աջակցությունը այդ գործում։ Շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման աշխատանքներում անկողմնակալ միջնորդի մեր հանձնառությունը։

Հիշատակության այս օրվա առթիվ Լորան եւ ես մեր սրտանց ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին համայն աշխարհում՝՝։

XS
SM
MD
LG