Մատչելի հղումներ

Մեծ թվով իրաքցիներ ապաստանում են Շվեդիայում


Միացյալ Նահանգների ղեկավարությամբ Իրաք կատարված ներխուժումից ի վեր ավելի քան 4 միլիոն իրաքցիներ են տեղահանվել, որոնց կեսը հեռացել է Իրաքից։ Արտագաղթած իրաքցիների մեծ մասը ապաստանել է հարեւան երկրներում, հատկապես Սիրիայում եւ Հորդանանում։

Սակայն Շվեդիան երկար ժամանակից ի վեր ապաստան է շնորհում իրաքցիներին եւ այժմ այնտեղ բնակվող 8Օ.ՕՕՕ իրաքցիներից 9ՕՕՕ-ը ներգաղթել է պատերազմից հետո։

Ֆատին Խալիլը Իրաքցի քրիստոնյա է։ Նա ծնվել եւ մեծացել է Բաղդատում եւ բարձագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է մայրաքաղաքի համալսարանում։

՛՛Բաղդատում ես շատ երջանիկ էի։ Պատերազմից հետո ես չէի կարող աշխատել անվտանգության պակասի եւ դժվար պայմանների պատճառով՛՛, ասում է Ֆատին Խալիլը։

Ֆատինը որոշեց հեռանալ Իրաքից եւ մեկնել Շվեդիա, երբ աշխարհազօրայինները բռնաբարեցին նրա ազգականներից մեկին եւ սպանեցին մեկ ուրիշին։

Հինգ ու կես հազար Իրաքցիներ են հաստատվել Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Սոդըրթալյե քաղաքում։ Այդ թվի միայն կեսն է կարողացել ապաստան գտնել Միացյալ Նահանգներում։

Ենթադրվում է, որ իրաքցիները հիմնականում այս քաղաքն են ժամանում միանալու այն ներգաղթյալներին, ովքեր դեռեւս 196Օ-ական թվականներին են այստեղ ժամանել Լիբանանից, Սիրիայից եւ Թուրքիայից։ Սակայն նոր ներգաղթյալների ալիքը գերօգտագործել է քաղաքի սոցիալական օգնության հնարավորությունները։

՛՛Իհարկե այսքան շատ թվով ներգաղթյալների ներկայությունը բնակարաների, մանկապարտեզների եւ դպրոցների անբավարարություն է առաջացնում։ Աշխատանքային հնարավորությունները եւս սահմանափակ են՝՝, ասում է Սոդերտալյեի քաղաքապետ Անդրե Լագոն։

Շվեդիայի բնակիչները նույնպես դժգոհում են։ Իսկ Շվեդիայի օրենսդիրներն այժմ քննարկում են նոր օրենք, որը ներգաղթյալներին կհարկադրի բնակություն հաստատել Շվեդական այլ քաղաքներում։

Իրաքցի լրագրող Իսկանդեր Բիկաշան ընդունում է, որ Շվեդիան իր չափի համեմատ, շատ մեծ թվով Իրաքցի ներգաղթյալներ է ընդունել եւ այլ երկրներ նույնպես պետք է օգնեն այդ հարցում։ Իսկ Շվեդիայի արտագաղթի նախարար Թոբայաս Բիլստրոմն ասում է, թե չի կարծում, որ ներգաղթյալների ընդունումը ճիշտ լուծում է խնդրին։

՛՛Իրաքի ժողովուրդը պետք է ջանա վերացնել ներքին պառակտվածությունը։ Իմ կարծիքով իրաքցիների արտագաղթով հարցը չի լուծվում՛՛, ասում է Շվեդիայի արտագաղթի նախարար Թոբայաս Բիլստրոմը։

Շվեդիայի Սոդերտալյե քաղաքում հաստատված Ֆատին Խալիլն ասում է, թե չնայած իր կյանքն այնտեղ ապահով է, այդուհանդերձ ինքն աղոթում է, որ Իրաքում խաղաղությունը վերահաստատվի, որպեսզի ինքն ու իր նման հազարավոր ուրիշներ վերադառնան իրենց հայրենիքը։

XS
SM
MD
LG