Մատչելի հղումներ

Չինական առեւտրի ազդեցությունը հարեւան երկրների վրա


Հայտնի է, որ չինական ապրանքների հետ մրցակցությանը չդիմանալով, փակվել են ամերիկյան մի շարք ընկերություններ, կրճատվել մեծաթիվ աշխատատեղեր: Իսկ ի՞նչ ազդեցություն է Չինաստանի միջազգային առեւտուրը թողնում իր անմիջական հարեւանների վրա:


Ղրղզստանում չինական առեւտրի ծավալները պատկերացնելու համար պետք է նշել այն փաստը, որ միայն Բիշքեք քաղաքի Թաթանի առեւտրի կենտրոնի համար դրա չինացի տերերը մուծում են 250 hազար դոլարի տեղական հարկեր: Իսկ Չինաստանի հետ առեւտրում ի՞նչ ապրանք է Ղրղզստանը հանում շուկա:

«Մեր նախնիները եղել են անասնապահներ: Եւ այն փաստը, որ այսօր Ղրղզստանն է Չինաստանից ներկրում միս, խոսում է այս առեւտրի լուրջ խնդրի մասին», ասում է Մուրաթ Սաիմբաեւը Ղրղզստանի Պետական համալսարանից։

Նա գտնում է, որ այս անհավասարակշռությունը իր երկիրը պետք է լրացնի զբոսաշրջությամբ ու հիդրաէլեկտրաէներգիայով: Ռուսաստանը Չինաստանին արդեն իսկ մատակարարում է նավթ ու գազ, օգնում կառուցել միջուկային կայան:

Ռուսաստանի փորձագետներից Վլադիմիր Մյասնիկովի խոսքերով, Չինաստանը սկսել է իրականացնել իր հին ծրագիրը.

«Տասնամյակներ առաջ Չինաստանի վարչապետը խորհդային ղեկավարներին ասել էր. «Քանի դեռ դուք տարբեր վայրերում կառուցում եք մետաղագործական գործարաններ ու էլեկտրակայաններ, մենք աշխարհը գրավելու ենք սրբիչներով ու խոհանոցային ապրանքներով»:

Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Չինաստանը Ղրղզստանում ռազմական հենակետեր չունի: Սակայն չինական սրբիչներն ու խոհանոցային ապրանքները ցույց են տալիս, որ Չինաստանն արդեն իսկ գրավել է աշխարհի այս հատվածը:

XS
SM
MD
LG