Մատչելի հղումներ

Կոնգրեսն ու ԱՄՆ արտաքին  առեւտրի քաղաքականությունը


Նախագահ Ջորջ Բուշը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգների կոնգրեսը երկարաձգի օտար երկրների հետ առեւտրի պայմանագրեր կնքելու իր իշխանության ժամկետը, որը լրանում է սույն տարվա հուլիսի մեկին։

Ֆինանսական եւ սոցիալական հարցերով կոնգրեսի հանձնաժողովը վերահսկող դեմոկրատները թերահավատ են ԱՄՆ առեւտրի քաղաքականության առնչությամբ։ Դեմոկրատներն անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրություններից հետո կոնգրեսի վերահսկողությունը ստանձնեցին երկրի առեւտրի եւ տնտեսության քաղաքականությունը փոխելու մասամբ իրենց խոստում- ների շնորհիվ։

Լորենս Միշելը Տնտեսական քաղաքականության ինստիտուտի ղեկավարն է։ Նա ասում է, թե ներկայումս, երբ դեմոկրատներն են վերահսկում կոնգրեսը, ազատ առեւտրի ժամանակաշրջանն ավարտված է.

՚՚Չեմ կարծում, որ ազատ, անարգել համաշխարհայնացումը կշարունակվի եւ ազատ աեւտրի նոր պայմանագրեր կկնքվեն առանց լրջորեն հաշվի առնելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի համաշխարհայնացումն ավելի օգտակար լինի թե ամերիկացի, եւ թե՛ այլ երկրների աշխատավորների համար՚՚։

Կոնգրեսը վերահսկող դեմոկրատներն ասում են, թե հանրապետականների վերահսկողության ներքո եղած ժամանակ կոնգրեսն առեւտրի պայմանագրեր կնքելիս չի լուծել շրջակա միջավայրի պաշտպանության եւ աշխատանքի չափանմուշների հարցերը. Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Խավիեր Բեսերան վկայակոչում է Չինաստանի օրինակը.

՚՚Թերեւս Չինաստանի վարվելակերպն օրինական է, երբ արդյունաբերության բնագավառի նրա ախատողները ժամական 60, 65 ցենտ են վաստակում որեւէ ապրանք պատրաստելու համար, որոնք այդ երկիրն ուղարկում է ԱՄՆ։ Սակայն եթե չինացիներն իրենց բանվորների աշխատավարձը սահմանափակում են հարկադրական աշխատանքով, եւ այդ երկրում չկան աշխատանքային օրենքներ հարկադրող հաստատություններ, ապա վատ առեւտրի քաղաքականություն է այս կարգի ապրանքների արտահանումը թույլատրել այս երկիր՚՚։

Նախագահ Բուշը կոնգրեսին կոչ է արել երկարաձգել ազատ առեւտրի շուրջ բանակցելու իր իշխանությունը։ Սակայն թվում է, որ ներկայումս դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող կոնգրեսն այլեւս չի ցանկանում պարոն Բուշին ազատ գործելու հնարավորություն ընձեռել առեւտրի խնդրում։

XS
SM
MD
LG