Մատչելի հղումներ

Վնասված նավթազտման գործարանները վերականգնվում են


՚՚Ռիտա՚՚ ծովամրրիկի ավերածության հետեւանքով Միացյալ Նահանգների վնասված նավթազտման գործարանները վերսկսում են իրենց աշխատանքը։

՚՚Ռիտա՚՚ ծովամրրիկի հետեւանքով վնասված Տեխասի նավթազտման գործարանները վերսկսել են իրենց մաքրման աշխատանքները։ ՚՚Վալերո՚՚ ընկերությունը հայտնել է, թե Պորտ Արթուրում գտնվող իր նավթազտման գործարանը կրել է նշանակալից վնաս։ ՚՚Վալերոյի՚՚ աշխատակիցները, ինչպես օրինակ, Յուջին Կուպիանն է, օգտագործել են փողրակներ արտահոսած նավթը մաքրելու համար։

՚՚Մենք փողրակով ներքաշում ենք ծով թափված նավթը, այն ջրից զտում եւ լցնում ենք մեծ բաքի մեջ՚՚։

Երկրի նավթազտման գործարանների մոտավորապես երեսուն տոկոսը գտնվում է Մեքսիկական ծոցում։ Այդ իսկ պատճառով բենզինի գները կտրուկ ավելացան, երբ ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկը մեծ վնաս հասցրեց Լուիզիանայի նահանգին։ Վառելանյութերի հարցերով վերլուծաբան Վահան Ջանջիգյանն այս մասին ասել է.

՚՚Ռիտա՚՚ ծովամրրիկն այնքան վնաս չհասցրեց, որքան մարդիկ երկյուղում էին։ Սակայն ակնկալում եմ, որ նավթի գինը բենզինի գնից ավելի կնվազի, որովհետեւ բենզինն օգտագործում են նավթազտման արտադրության համար, որն արդե՛ն իսկ սահմանափակ էր, եւ կշարունակի մնալ այդպիսին՚՚։

Նախագահ Ջորջ Բուշն անցնող երեքշաբթի օրը մեկնեց Տեխասի նահանգ, ուր նրան համառոտակի տեղեկացրեցին նավթազտման եւ ծովամրրիկից ապաքինվելու կացության մասին։ Միաժամանակ, Պորտ Արթուրի բնակիչները գնահատում են ՚՚Ռիտա՚՚ ծովամրրիկի պատճառած վնասի չափը եւ սկսել են մաքրման աշխատանքները։ Նրանց թվում է Քըրթ Մալոնսոնը.

՚՚Ես հենց նոր վերջացրեցի տանիքիս այս մասը ծածկելու աշխատանքը։ Տանիքիս մյուս կեսն ամբողջովին վնասվել է, այս իսկ պատճառով այն պատեցի անջրաթափանցիկ նյութով՚՚։

Տների եւ բիզնեսների վերանորոգումը կտեւի շաբաթներ, ու թերեւս ամիսներ։

XS
SM
MD
LG