Մատչելի հղումներ

Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացը


Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացում կարեւոր առաջընթաց է արձանագրվել ամբոջական զինաթափման Իռլանդիայի հանրապետական բանակի հայտարարության շնորհիվ։ Հյուսիսային Իռլանդիայում տարիներ տեւած բանակցություններից հետո խաղաղությունը վերջապես մոտալուտ է ։

Կանադայի հանգստյան կոչված գեներալ Ջոն դե Չաստուլեյնը Իռլանդիայի հանրապետական բանակի զինաթափման վերահսկման միջազգային հանձնախմբի ղեկավարն է։ Նա ասել է.

՝՝Մենք այժմ զեկուցել ենք Բրիտանիայի եւ Իռլանդիայի կառավարություններին, Իռլանդիայի Հանրապետական բանակի զենքերը շարքից դուրս բերելու գործողություններին հետեւելու եւ դրանք հաստատելու մասին՝՝։

Գեներալ Ջոն դե Չաստուլեյնը ասել է, թե զինանոցը ներառնում է ռազմամթերք, հրաձիգներ, հրթիռներ եւ պայթուցիկներ։

Բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, որ Իռլանդիայի հանրապետական բանակի այս քայլը կնպաստի վերսկսելու խաղաղության գործընթացը, որի նպատակն է վերջ դնել բռնություններին՝ Իռլանդիայի հանրապետական բանակի հիմնականում կաթոլիկ եւ Միացյալ Թագավորության կազմում մնալուն կողմնակից հիմնականում բողոքական իռլանդացիների միջեւ։

Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերն ասել է.

՝՝Այս պահին մենք համբերատարությամբ սպասել ենք երկար ժամանակից ի վեր։ Սակայն մենք փորձել ենք պահպանել մեր լավատեսությունը Հյուսիսային Իռլանդիայի բարվոք ապագայի նկատմամբ՝՝։

Իռլանդիայի հանրապետական բանակի Շին Ֆեյն քաղաքական թեւի ղեկավար Ջերի Ադամզը զինաթափումը քաջարի քայլ է բնութագրել։ Սակայն Յան Փեյզլին, որը Դեմոկրատ ունիոնիստների կուսակցության ղեկավարն է, թերահավատություն է հայտնել.

՝՝Չկան լուսանկարներ, զինապահեստների գույքացուցակներ կամ մանրամասներ այս զենքերի ոչնչացման մասին։ Այս դարի մեծագույն կեղծիքը այս գործողությունը թափանցիկ բնութագրելն է՝՝։

Միացյալ նահանգների արտգործնախարարությունը ողջունել է զինաթափման հայտարարությունը, այն բնութագրելով Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության ուղղությամբ կատարված կարեւոր մի քայլ։

XS
SM
MD
LG