Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների սահմանային անցակետերը...


Ահաբեկչական հարձակումներից Միացյալ Նահանգների սահմանը պաշտպանելու կարեւորագույն հատվածներից մեկը ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ 6500 կիլոմետր ձգվող սահմանն է։

Սա Միացյալ Նահանգների եւ Կանադայի միջեւ ամենազբաղ անցակետն է։ Ամեն տարի տասնյակ հազարավոր ավտոմեքենաներ ու միլիոնավոր անձինք են անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոնի նահանգի Բլեյնի եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի միջեւ անցակետերով։ Միացյալ Նահանգների մաքսատան ստուգումների ղեկավար Ֆիլիպ Սթանֆորդը ականատես է եղել, թե հանցագործներն ինչպես են փորձել այստեղով գաղտնորեն անցկացնել թմրադեղեր, զենքեր եւ դրամ։

՚՚Մեկ այլ գործակալ շրջում էր բեռնատար ավտոմեքենայի շուրջը, թխթխկացնելով՝ փորձելով համոզվել, թե ձայնն արդյո՞ք կասկածելի է։ Գործակալները վերջապես բացեցին կասկածելի թվացող հատվածը, որի ներսում հայտնաբերեցին 114 հազար դոլար կանխիկ դրամ պարունակող երկու խոշոր փաթեթ՚՚։

Պարոն Սթանֆորդն ու իրավապահ մարմնի այլ աշխատակիցներ նաեւ զգուշանում են միջազգային ահաբեկիչներից։ Նրանք գիտեն, որ այս ավտոբուսներից, մարդատար կամ բեռնատար ավտոմեքենաներից որեւէ մեկը կարող է ահաբեկիչների փոխադրել, կամ էլ դրանցում կարող են թաքցվել զանգվածային ոչնչացման զենքեր։

Այժմ մաքսատան ոստիկանները խռնվել են մի ավտոմեքենայի շուրջ՝ ահաբեկչության մեջ կասկածվող դրա վարորդին ձերբակալելու համար։ Սակայն այս անգամ նրանց ստացած տվյալը սխալ էր։ Պարոն Սթանֆորդն ավելացնում է.

՚՚Ջանում ենք պարզել, թե մարդիկ արդյո՞ք մեկնել են այն երկրներ՝ ուր Ալ-Քայդան ունի մարզման ճամբարներ։ Տեղյակ ենք, որ նրանք ահաբեկչական բջիջներ են ունեցել Օրեգոնի նահանգում, իսկ այժմ մի քանի բջիջներ ունեն Վանկուվերում՚՚։

Բլեյնի անցակետում անվտանգությունը մեծապես բարելավվել է սեպտեմբերի տասնմեկի դեպքերից ի վեր։ Մաքսատան աշխատակիցներն ավտոմեքենաներն ու բեռնատար ավտոմեքենաների կցասայլերն այժմ ստուգում են նույնիսկ առանց դրանց դուռը բացելու, ճառագայթային գործիքների օգնությամբ։ Անցակետերում ստուգումները բարելավելն է՛լ ավելի անվտանգ կդարձնի երկրի սահմանները, խոչընդոտելով ահաբեկիչների եւ նրանց զենքերի մուտքը Միացյալ Նահանգներ։

XS
SM
MD
LG