Մատչելի հղումներ

Թրամփը դադարեցրել է մեքսիկական և կանադական արտահանումների նոր մաքսատուրքերը՝ առևտրային պատերազմի սպառնալիքների ֆոնին


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Հանգստյան օրերին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունը մաքսատուրքերի հետ կապված քննարկումների ալիք էր բարձրացրել Օտտավայում, Մեքսիկայում, Պեկինում, Նյու Յորքում, Հոնկոնգում, Սեուլում և նույնիսկ Թայբեյում: Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Մեքսիկայի և Կանադայի, իսկ 10 տոկոս՝ Չինաստանի նկատմամբ:

Սակայն նախագահը երկուշաբթի հայտարարեց Մեքսիկայի հետ ձեռք բերված իր համաձայնության մասին՝ զիջումների դիմաց մաքսատուրքերը մեկ ամսով դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնության նպատակն է դադարեցնել դեպի ԱՄՆ միգրացիոն հոսքը և ապօրինի թմրանյութերի տեղափոխումը հարավային սահմանով: Նրա հայտարարությունից հետո շուկաները արագ փոխհատուցեցին որոշ կորուստներ: Երկուշաբթի ավելի ուշ նա նաև նմանատիպ դադար է հայտարարել Կանադայի հետ կապված:

«Ֆենտանիլն այս տարի սպանել է առնվազն 200,000 մարդու: Այն Չինաստանից այստեղ է տեղափոխվում Մեքսիկայով և Կանադայով: Եթե նրանք չդադարեն դա, ապա սակագները շատ ավելի կվատթարանան»,- ասել է Թրամփը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկուշաբթի հուսադրող հայտարաություն է արել :

«Վստահ եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում մենք կկարողանանք լավ արդյունքի հասնել ձեր և մեր ժողովուրդների համար:»,- նշել է նա:

Թրամփը հայտարարել է Մեքսիկայի և Կանադայի հետ ձեռք բերված իր համաձայնության մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Տնտեսագետներն ասում են, որ սպառողները շուտով կսկսեն զգալ մաքսատուրքերը հետ կապված որոշումների հետևանքները:

«Սա մեզ հետ է տանում 1930-ականներ, երբ առևտրային պատերազմը խորացրեց Մեծ դեպրեսիան: Երկարաժամկետ հեռանկարում բարձր սակագների պահպանումը կհանգեցնի գլոբալ առևտրի ընդհանուր ծավալի կրճատմանը, ինչը կնվազեցնի մրցակցությունը և տեխնոլոգիական նորարարությունների տարածումը ողջ աշխարհում:»,- նշել է American Enterprise Institute-ից Սթիվ Կամինը:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը երկուշաբթի հայտնել է, որ Պեկինը դիմելու է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Մենք կարծում ենք, որ դա խախտում է ԱՀԿ-ի կանոնները և Չինաստանը բողոք է ներկայացնելու: Գիտակցում ենք նաև, որ հնարավոր է հարկադրված լինենք հակաքայլեր ձեռնարկել: Թույլ տվեք նաև ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթող չկա»,- նշել է Ֆու Կոնգը։

Թրամփը խոստովանել է, որ իր որոշումը կարող է երկրում բարձրացնել գները, սակայն հավելել է, որ ավելի բարձր մաքսատուրքերը «արժանի գին են» ԱՄՆ շահերին աջակցելու համար:

XS
SM
MD
LG