Մովսիսյանների ընտանիքի 5 անչափահաս երեխաները ևս հաճախ սոված են քնում։ Գոռի, Մանեի, Նարեի, Մարիի և Ռուդիկի մայրը՝ Նունեն, ոտքով կիլոմետրերով ճանապարհ է կտրում, ժամերով հերթ կանգնում, հերթից հերթ վազում մի քանի լավաշ կամ մեկ, 2 հաց գնելու համար։ Հաճախ էլ ձեռնունայն է տուն վերադառնում։
«Տաք հաց եմ ուզում, բայց չկա, որ մաման գնի». բազմազավակ մայրը հերթից հերթ է վազում շրջափակված Ստեփանակերտում