Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է ամերիկյան դիվանագիտության վետերան, հարյուրամյա Հենրի Քիսինջերին։ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում Չինաստանի հետ երկխոսությունը բաց պահելու համար՝ անգամ Կոնգրեսում հնչած մտահոգությունների ֆոնին՝ Պեկինի ներկայացրած վտանգի վերաբերյալ։