Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան երեքշաբթի օրը ստորագրել են Անկարային C-400 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակն առաքելու մասին պայմանագիր:
Թուրքական կողմը չի հաստատում այս լուրը, սակայն ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչում է Ռուսաստանի զինված ուժերի համագործակցության բաժանմունքի ղեկավար
Դմիտրի Շուգաևին, որն ասել է, թե պայմանագիրն արդեն կնքված է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից 2020 թվականին ռուսական C-400 համակարգերի նախնական գնումը զայրացրել էր ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ին, որն այդ պատճառով պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ասում են որ, ‘’նոր պայմանագիր չի ստորագրվել’’: «Նախնական պայմանագրում արդեն ասված էր, որ C-400-ների գնումներն իրականացվելու են երկու փուլով’’, ասում են թուրք պաշտոնյաները: ‘’Գործընթացը պարզապես շարունակվում է և այս առնչությամբ նորություններ չկան’’, ասում են նրանք։
Անկարան գիտակցում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պաշտպանական բնագավառում ցանկացած նոր պայմանագիր կարող է Վաշինգտոնում լուրջ անհանգստության պատճառ դառնալ, երբ Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ-ը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին:
Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն Ռուսաստանի ներխուժումից հետո փորձում է ցույց տալ, որ գործադրում է ակտիվ միջնորդական ջանքեր:
‘’Ռոյթերս’’