Մատչելի հղումներ

Ո՞րն է ՄԱԿ-ի դերը ԼՂ-ի հարցում. Պատասխանում է խոսնակը


ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասյօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի դերին: Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերի ընքացքում իրեն բազմիցս են ուղղվել հարցեր ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առնչությամբ:

Դյուժարիկն ասել է,-"Ինչպես գլխավոր քարտուղարը հայտնել էր՝ մենք հույս ունենք, որ զինադադարը հումանիտար կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հասանելի դառնալ կարիքի մեջ գտնվող բոլոր մարդկանց համար, հակամարտությունից տուժած բոլոր տարածքներում, ներառյալ հակամարտության հետևանքով տարհանված մարդկանց, հատկապես Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում:

Ինչպես վերջերս էր գլխավոր քարտուղարը նշել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հեռախոսազրույցներում, ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել մարդասիրական կարիքներին և պատրաստ է բոլոր տուժածների հետ համապատասխան աշխատանք տանել: Սա նաև հաղորդակցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ռուսաստանի Դաշնությանն ի պատասխան և Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերի և գործունեության մանրամասներին սպասելով` գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը և ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունները պատրաստ են համագործակցել և քննարկել հնարավոր շփումը և համագործակցությունը տարածքում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նախնական անկախ ներ-գործակալական զննումը, երբ պայմանները թույլ տան, որպեսզի ձեռք բերվի մարդասիրական կարիքների համապարփակ պատկեր:

XS
SM
MD
LG