Մատչելի հղումներ

Երաժիշտը սիրիացի երեխաների աչքերը հույսով է լցնում


Քուրդ երաժիշտ Գանի Միրզոն իր կյանքի վերջին երեք տարիները նվիրել է մեկ նպատակի՝ օգնել իր հայրենի Սիրիայի երեխաներին հաղթահարել պատերազմի հետեւանքները:

2011-ից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմը ծանր հետք է թողել քաղաքացիների, հատկապես՝ երեխաների վրա: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում երկրի ներսում տեղահանվածների թվում են 2.6 միլիոն երեխաներ, եւս 2.5 միլիոն սիրիացի երեխա հարեւան երկրներում փախստականների կարգավիճակով են բնակվում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 5.5 միլիոն սիրիացի երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն, հայտնում են ՄԱԿ-ում:

Սիրիան երբեք չի մոռացվի

50-ամյա Միրզոն վերջին քառորդ դար Իսպանիայում է բնակվում, որտեղ ձեռք է բերել լայն ճանաչում ֆլամենկոյի եւ քրդական ավանդական երաժշտության կատարման համար: Սակայն, Իսպանիայի հաջողությունները Միրզային չեն ստիպել մոռանալ իր առաջին հայրենիքը:

«2013-ին Իրաքում ես այցելեցի սիրիական փախստականների ճամբար եւ տեսա, թե որքան ծանր պայմաններում են բնակվում փախստականները, հատկապես՝ երեխաները, - պատմում է Միրզոն «Ամերիկայի Ձայն»-ին, - այդ պահից ի վեր ես որոշեցի որեւէ բան անել օգնելու այնտեղի երեխաներին եւ Սիրիային: Բարսելոն վերադառնալուց հետո սկսեցի աշխատել այնտեղի երեխաներին նվիրված երգերի հավաքածուի վրա»:

Երգերից ստացված ամբողջ եկամուտը երաժիշտն ուղղել է Սիրիայի երեխաներին, սակայն, դա բավարար չէր.

«Ես որոշեցի Սիրիայի երեխաներին երաժշտական գործիքներ ուղարկել, քանի որ երբ Սիրիայում էի, տեսա, որ երեխաները չեն կարող զարգացնել իրենց տաղանդը գործիքների բացակայության պատճառով»:

Երաժիշտներ առանց սահմանների

Գանի Միրզոյին օգնության ձեռք մեկնած առաջիններից էր «Երաժիշտներ առանց սահմանների» կազմակերպությունը, որի նպատակն է խաղաղություն քարոզել հակամարտող գոտիներում երաժշտության միջոցով:

«Անհրաժեշտ է Սիրիայի երեխաների ուշադրությունը շեղել պատերազմի սարսափներից եւ երաժշտական գործիք նվագելը դրա համար լավ միջոց է», - ասում է նա: Միրզոյի օգնությամբ երեխաներին արդեն փոխանցվել է 250-ից ավելի երաշխտական գործիք:

Facebook Forum

XS
SM
MD
LG