Հայաստանում 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական անցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: