Մատչելի հղումներ

ՄԱԿ-ն անհանգստացած է Երկիր մոլորակի ապագայով


Կլիմայի Փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Միջկառավարական հանձնաժողովը նոր զեկույց է հրապարակել, որտեղ նշված են Երկիր մոլորակի առջեւ ծառացած խնդիրերը եւ դրանցում մարդու գործուներության հետեւանքները:

Զեկույցը կոչ է անում աշխարհի երկրների առաջնորդներին պայմանավորվածության գալ եւ կիսով չափ նվազեցնել մարդկային գործունեության հետեւանքով առաջացած գլոբալ ջերմացումը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում: հակառակ դեպքում հետեւանքները ցավալի են լինելու բոլորի համար: Դրանից խուսափել հնարավոր է միայն համատեղ ուժերով, նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները.

«Եթե մենք ցանկանում ենք սահմանափակվել մեկ եւ կես աստիճանի ջերմացմամբ, անհրաժեշտ են միասնական եւ համաձայնեցված գործողություններ: Այսքանը, ամեն ինչն այս փուլում այլեւս տարբեր եարկրների կառավարությունների ձեռքում է: Մենք հայտնել ենք ձեզ գիտական փաստերը, ապացույցները, արժեքը», - նշում է Կլիմայի Փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ջիմ Սքեան:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, գլոբալ ջերմացման սահմանափակման դեպքում հնարավոր կլինի կիսով չափ կրճատել մաքուր ջրի պակասից տառապող մարդկանց թիվը, ինչպես նաեւ նվազեցնել բարձր ջերմաստիճանի եւ վարակիչ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերը: Ջերմաստիճանի աճի նվազեցումը թույլ կտա նաեւ խուսափել Արեւմտյան Անտրակտիկայի սառցաշերտի անխուսափելի հալոցքից, ինցպես նաեւ փրկել ստորջրյա աշխարհի բուսականությունը ոչնչացումից։

Facebook Forum

XS
SM
MD
LG