Մատչելի հղումներ

Տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով Հայաստանում արձանագրվել է վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճը


ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Սեպտեմբերի 3-ին լրագրողներ հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այն կազմել է 8.3 տոկոս: 2018 թ. առաջին 6 ամսվա մասով այս ցուցանիշը, երբ ճյուղային վերլուծության ենք ենթարկում, պարզ է դառնում, որ աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ շուրջ 5.3 տոկոս: Շինարարությունն աճել է 8.9 տոկոսով, բայց նպաստման չափը 0.5 տոկոսային կետ է, որովհետև նրա տեսակարար կշիռն է տնտեսական աճի մեջ նախորդ ժամանակահատվածում փոքր եղել: Արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիս ամիսներին եղել է 9.3 տասներորդական տոկոս: «Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.4 տոկոսով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9 տոկոսով և ծառայությունների ծավալը, որն ամենամեծն է եղել՝ 18.7 տոկոսով»,- մանրամասնեց նախարարը:

XS
SM
MD
LG