Մատչելի հղումներ

Հարյուրավոր կորեացիներ վերամիավորվեցին կես դար անց


Հարավային Կորեայում բնակվող 82-ամյա Բան Սուն Հին հարազատ քրոջը վերջին անգամ տեսել էր 68 տարի առաջ, սակայն, միայն այս շաբաթ Հյուսիսային Կորեայի տարածքում հնարավորություն ստացավ հանդիպելու Հյուսիսում մնացած քրոջը։

«Համոզված չեմ, երազում եմ, թե՝ ոչ: Կարծում էի, թե քույրս մահացել է, սակայն, ահա նա», - նշում է Սուն Հին:

Այստեղ միմյանց հանդիպած հարազատներն իրար չէին տեսել 1950-ականներից, երբ ճակատագիրն ու գերպետությունների շահերը նրանց դարձրին պատերազմող երկու երկրների քաղաքացիներ:

Սա Հյուսիսային Կորեայի ղեկավարության առաջին զիջումն էր, որով թույլ է տրվում սեփական քաղաքացիներին հանդիպել առավել առաջադեմ Հարավային Կորեայում բնակվող իրենց հարազատների հետ: Երկու Կորեաների միջեւ խաղաղություն երբեք չի հաստատվել, սակայն, միջուկային փորձարկումների համար համաշխարհային հանրության կողմից պատժամիջոցների ենթարկված Հյուսիսային Կորեան փորձել է բարելավել իր համբավը՝ թույլ տալով սեփական քաղաքացիներին հանդիպելու Հարավային Կորեայում բնակվող իրենց հարազատներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG