''Ազատություն'' ռադիոկայան
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից ազատ արձակվեցին։
Դատավորը Թորոսյանին ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց, իսկ Վարդան Գերավետյանին՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
«Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։