Մատչելի հղումներ

Ամերիկյան որոշ արտադրողներ բողոքում են Թրամփի նոր սակագներից


Բալթիմոր քաղաքի արտադրամասում այս բարակ թիթեղները շուտով կվերածվեն ըմպելիքների եւ սնունդի հայտնի ընկերությունների գույնզգույն տարաների:

«Մենք Միացյալ Նահանգների թիթեղյա տարաներ արտադրող խոշորագույն ընկերությունն ենք: Պողպատն օգտագործում ենք տոննաներով», - նշում է Independent Can Company ընկերության նախագահ Ռիք Հյութերը:

Թրամփի վարչակազմի ընդունած բարձր սակագների արդյունքում պողպատի գինը բարձրանալու է:

«Նախագահի կողմից ընդունված սակագներն անհրաժեշտ են Ամերիկայի պողպատի եւ ալյումինի արտադրությունները վերակենդանացնելու համար», - նշում է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:

Ռիք Հյութերի ընկերությունը գնում է նաեւ ԱՄՆ-ում արտադրված պողպատ, սակայն արտերկրից գնվող բարձրակարգ պողպատն անհրաժեշտ է որոշ տեսակի արտադրանքի համար:

«Եթե մեր արտադրանքի արժեքը 10 տոկոսից ավելի լինի քան Չինաստանում, մեր գործընկերները կգնեն արտադրանքն արտերկրից», - նշում է Independent Can Company ընկերության նախագահ Ռիք Հյութերը:

Ընկերությունը, որն այժմ բարձր վարձատրվող աշխատանքով է ապահովում 400-ից ավելի մարդու, արդեն իսկ կրճատումներ է կանխատեսում:

«Մեզ անհնաժեշտ է Միացյալ Նահանգներ վերադարձնել բարձրակարգ աշխատատեղեր, սակայն կարծում եմ, անմշակ նյութերի վրա սակագների ավելացումը լավագույն լուծումը չէ», - նշում է Independent Can Company ընկերության աշխատակից Բրայան Բորելլը:

Ընկերությունը փորձել էր բացառության իրավունքով ցածր սակագներով պողպատ ներմուծելու թույլատրություն ստանալ, սակայն պողպատ արտադրող ամերիկյան ընկերությունները դրա դեմ հակառակ դիմումով էին հանդես եկել, արդյունքում, բացառություն չի արվել: Ընկերությունում կարծում են, թե Վաշինգտոնում նրանց ձայնը չի լսվում, սակայն հաստատակամ են տեխնոլոգիական առաջընթացի միջոցով փորձել պահպանել մրցակցային առավելությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG