Մատչելի հղումներ

Առողջ սնունդ՝ ցածր գնով. ԱՄՆ-ում նոր տեսակի խանութ է բացվել


Բալթիմորում բացված այս սուպերմարկետը գրեթե ոչնչով չի տարբերվում այլ խոշոր խանութներից՝ սննդամթերքի լայն ընտրանի, հայտնի ապրանքատեսակներ, առողջ սննդամթերքի առկայություն: Սակայն կա մի հսկայական տարբերություն՝ այստեղ գները զգալի ցածր են մյուս սուպերմարկետների գներից: Սուպերմարկետը բացած Salvation Army բարեգործական կազմակերպությունը հայտարարում է, որ փորձում է փոխել աղքատ ընտանիքների սառնարանի պարունակությունը:

«Սովորաբար նրանք գնել են սառեցված կիսաֆաբրիկատներ եւ պարզապես տաքացրել դրանք: Մենք փորձում ենք նրանց համոզել առողջ սնունդ կիրառել», - նշում է Salvation Army կազմակերպության Կենտրոնական Մերիլենդի ղեկավար Ջին Հոգը:

Սուպերմարկետը բաց է բոլորի համար եւ իր հասանելի գներով արդեն իսկ շատերին է գրավել, սակայն, առավել կարիքավորներն այստեղ գրանցվելուց հետո յուրաքանչյուր ամիս խանութից անվճար ստանում են նաեւ հավելյալ սննդամթերք: Դրանից բացի, յուրաքանչյուր օր սուպերմարկետը սնունդ է տրամադրում անօթեւաններին, ավելացնում է խանութի մենեջեր Ջիմ Ֆարասը.

«150 մարդու սնունդ ենք յուրաքանչյուր օր տրամադրում»:

Բարեգործական կազմակերպության հավաստմամբ, խանութն ունի այլ, ոչ ավանդական բիզնես մոդել, նշում է Ջին Հոգը.

«Մեր նպատակն է կազմակերպել գներն այնպես, որ եկամուտը լինի զրո: Իսկ երբ դա չի հաջողվում եւ մի փոքր եկամուտ է կուտակվում, այն ամբողջությամբ փոխանցվում է թրաֆիքինգից տուժած կանանց հիմնադրամ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG