Մատչելի հղումներ

Արմեն Սարգսյան՝ «Պետք է հպարտ լինենք էսօրվա Հայաստանով»


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարություններին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը շնորհավորել է բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Այսօր հաղթության օր է, նաև կարող ենք ասել, որ նոր հանրապետության առաջին օրն է և այդ օրը հաղթական է:Մեր երկրում շատ բան է փոխվել երեկվանից հետո: Այսօր մենք ունենք նոր վարչապետ և ժողովրդի մեծ մասը, երիտասարդները մեծ հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ, և վաղը չէ մյուս օրը ավելի լավ է լինելու, քան վաղը»,-իր խոսքում նշելէ Հայաստանի նախագահը:

XS
SM
MD
LG