Մատչելի հղումներ

Փաշինյանը ընդունել է ԱԱԾ տնօրենին


Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության՝ Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ ԱԱԾ-ն շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

XS
SM
MD
LG