Մատչելի հղումներ

Ահաբեկիչների քարոզչական մեքենան վնասվեց


Ահաբեկչական «Իսլամական պետության» վերջին տեսանյութերից մեկը:

«Կարծես թե Ռաքայում է: Սակայն այստեղ արդեն պատկերված են ընդամենը երեք զինվոր մեկ ավտոմեքենայում՝ դատարկված քաղաքի կենտրոնում», - Չարլի Ուինթերն ուսումնասիրել է Դաեշի քարոզչությունն առաջին օրերից: - «Դաեշի քարոզչությունն անկման եզրին է: Դա նկատելի է հոկտեմբերից ի վեր, հավանաբար, որովհետեւ Ռաքայում եւ Մայադինում ոչնչացվել են նրանց լրատվական կենտրոնները»:

Իսլամական պետություն խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազել են: Միաժամանակ, դաշնակից ուժերը գիտակցել են ահաբեկչական քարոզչության վտանգը եւ ոչնչացնում են դրա կենտրոնները նույնպես: Ու եթե նախկինում ահաբեկիչները կողմնակիցներին կոչ էին անում Դաեշ տեղափոխվել, ապա այժմ իրավիճակը փոխվել է:

«Այլեւս մարդկանց կոչ են անում ոչ թե Իրաք եւ Սիրիա այցելել այլ՝ ահաբեկչություններ իրականացնել նրանց սեփական երկրներում», - Ուինթերի խոսքով, ահաբեկիչների նոր քարոզարշավը կրկնակի պատասխանատվություն է պահանջում լրատվամիջոցներից՝ դրան հակազդելու համար: - «Հարցն այն է, թե ինչպես են համաշխարհային լրատվամիջոցները հակազդելու այդ գործողություններին, քանի որ դա «Իսլամական պետության»-ը սնուցող արյունն է լինելու՝ պահպանելով կազմակերպության գաղափարախոսությունը»:

Դաեշի ահաբեկիչների քարոզարշավի վերջին գործողություններից է Եգիպտոսում կատարված ահաբեկչությունը, որի ընթացքում ահաբեկիչները մզկիթում սպանել էին 300-ից ավելի մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG