Մատչելի հղումներ

Ռուսաստանում նախապատրաստվում են մեծ ֆուտբոլի


Ռուսաստանը նախապատրաստվում է խոշոր ֆուտբոլային մրցույթների: Հունիսին Ռուսաստանում կանցնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, իսկ հաջորդ տարի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Հունիսին Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, իսկ 2018-ին Ռուսաստանում հյուրընկալվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Կոնֆեդերացիաների գավաթի պատրաստական աշխատանքները ներառում են նաեւ են նաեւ՝ մարզադաշտերի , հյուրանոցների, օդանավակայանների ընդհանուր ստուգում», - ասում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը:

Պետերբուրգում Զենիտ Արենա մարզադաշտի կառուցումն անավարտ է, սակայն արդեն գրանցվել են միլիոնավոր դոլարների յուրացումներ եւ Հյուսիսային Կորեայից բերված աշխատուժի ստիպողական օգտագործում, փաստ, որը Ռուսաստանի ղեկավարությունը հերքում է: Բացվող տանիքով եւ այլ նորամուծություններով Պետերբուրգի Զենիտ Արենա մարզադաշտի արժեքն արդեն 780 միլիոն դոլարի է հասել:

«Դրա կառուցման արժեքն աճել է մի քանի անգամ՝ գերազանցելով իրական բոլոր հնարավոր սահմանները», - ասում է ֆուտբոլի մարզիչ Կոնստանտին Աբրամովսկին:

Ի նշան Կոնֆեդերացիաների գավաթի եւ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության աջակցության, Կոնֆեդերացիաների գավաթի մասնակիցների պատանեկան թիմերը օրերս Մոսկվայում ընկերական մրցարշավ են անցկացրել:

«Հույս ունեմ, որ մեր թիմն իրեն լավագույնս կդրսեւորի», - ասել է Ռուսաստանի պատանեկան թիմի մարզիչ Վալերի Կեչինովը:

Ընկերական մրցարշավը հովանավորվում է Կոնֆեդերացիաների գավաթի մասնակից ութ երկրների դեսպանությունների կողմից:

«Մթնոլորտն իրոք շատ ջերմ է, անշուշտ սա փորձառություն է հաջորդ տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելուց առաջ», - ասում է Մոսկվայում Գերմանիայի դեսպանության հավատարմատար Անդրեաս Մեյցները:

Facebook Forum

XS
SM
MD
LG