ՄԱԿ-ի տվյալներով, այս տարի Միջերկրական ծովով եվրոպական երկրներ հասնել փորձող 5000 միգրանտ է խորտակվել: Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին մի քանի տարիների ընթացքում: "Ազատություն" ռադիոկայանի փոխանցմամբ, անցյալ տարի Միջերկրական ծովում նավաբեկությունների հետևանքով խեղդվել էր 3800 փախստական:
Դեպի եվրոպական ափեր ձգտող միգրանտների մեծամասնությունն ընտրում է Միջերկրական ծովով անցնող ուղին: Նրանց հոսքերում մեծ թիվ են կազմում Նիգերիայի, Էրիթրեայի, Սուդանի և Գամբիայի քաղաքացիները: