Մատչելի հղումներ

Խորհրդային Միության ու կոմունիզմի փլուզումից քառորդ դար անց


25 տարի առաջ Խորհրդային Միությունը պաշտոնապես հայտարարվեց կազմալուծված՝ ազդարարելով Եվրոպայում կոմունիզմի փլուզման սկիզբը, ու նոր էջ բացելով ժողովրդավարության համար։ Սակայն նախկինում Երկաթե վարագույրով մեկուսացված այս երկրներում զարգացումն այնքան էլ սահուն ընթացք չունեցավ։

Խորհրդային Միության դրոշը վերջին անգամ իջեցնելու արարողությունը խորհրդանշում էր եվրասիական տարածաշրջանում կոմունիզմի գերակայության փլուզումը։ Ծնվում էր նոր դարաշրջան։

Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն է ասել.՝՝Բեռլինի պատի փլուզումը ցույց է տալիս բոլորիս, որ երազանքները կարող են իրականություն դառնալ։ Ոչինչ չի կարող մնալ անփոփոխ՛՛։

Սակայն այդ երազանքների հետ միասին եղել են հիասթափության պահեր, պարզվել, որ որոշ երկրներ լիովին չեն պատրաստ ընդունելու Եվրոպական Միությանը համապատասխան արեւմտյան ժողովրդավարական սկզբունքներ։

Օքսֆորդի համալսարանի դասախոսներից Ալեքս Պրավդայի խոսքերով, ՝՝Այդ երկրներից շատերն էին ուզում շրջվել դեպի Արեւմուտք, դեպի ժողովրդավարություն, ազատականացում ու բարգավաճում։ Սակայն մենք մեր կողմից ցուցաբերեցինք Միությունն ընդարձակելու հարցում շտապողականություն՛՛։


Կոմունիզմից ազատված երկրներն իրենց քայլերով համապատասխանում էին Եվրոպական Միության չափանիշներին կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքների ընդունման, մարդու իրավունքները հարգելու, ազատ խոսքի ապահովման հարցերում։ Սակայն այս պետությունների առջեւ դրված ստուգարքը շատ թույլ պահանջներ ուներ, ինչի արդյունքում Արեւմուտքն այսօր ունի խորհրդային ոճի համակարգերը փոփոխելու շատ քիչ լծակներ։

199Օ-ականներից Ռուսաստանը կենտրոնացել էր ոչ թե արտաքին քաղաքականության, այլ ինքն իրեն կայունացնելու վրա։ Դա հենց այն ժամանակահատվածն էր, որը Եվրոպան բաց չպիտի թողներ այստեղ իրական բարեփոխումներ քաջալերելու համար։

Քաղաքական վերլուծաբաններից Գրեգորի Ուիքսն ասում է, թե անցած 25 տարիներն այն տարիներն էին, երբ Եվրոպական Միությունն ուներ իր օրակարգն այստեղ առաջ տանելու լավ հնարավորություն։ ՝՝Սակայն շատերն այսօր կասեն, թե հնարավորությունը բաց է թողնվել, երբ այսօր սահմանները լի են փախստականներով, երբ ռուսները նորից ոտքի են կանգնում միջազգային բեմահարթակում, արդեն իրենք գործադրելով ճնշումներ Եվրամիության վրա՛՛։

Եվ Եվրոպական Միությունն այսօր բաժանվել է շատերի խոսքերով՝ երկու տարբեր արագությունների Եվրոպայի, որտեղ մի խմբում են Եվրամիությունը հիմնած, այսօր գերզարգացած պետությունները, մյուսում՝ նոր, ավելի քիչ զարգացածները, որտեղ ներգաղթի պատճառով առաջ եկած խնդիրների արդյունքում ծնունդ են առնում ծայրահեղ աջ-թեւային շարժումները, եւ ավելի մեծանում Ռուսաստանի կողմից այստեղ իր ազդեցությունը տարածելու հնարավորությունները։

XS
SM
MD
LG