Մատչելի հղումներ

Միջազգային շուկաները անհանգստացած են ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքով


Միջազգային շուկաներում կտրուկ անկում է գրանցվել: Զգալի նվազել է ԱՄՆ դոլարի փոխարժեքը եւ նավթի գները, որոնք կապված են տնտեսական զարգացման սպասումներով: Փորձագետները նման անկումը բացատրում են գործարար աշխարհի արձագանքով Միացյալ Նահանգների ընտրություններին:

Շուկաների անկումն անդրադարձել է ոչ միայն ամերիկյան այլեւ՝ համաշխարհային բոլոր շուկաների վրա: Հաղթանակի դեպքում Դոնալդ Թրամփը, ով այս պահին պայքարի առաջատարն է, նախատեսում է արմատական փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի հարկային եւ տնտեսական քաղաքականության մեջ, ինչն առավելապես անհանգստացնում է ներդրողներին:

XS
SM
MD
LG