Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նախագահական պայքարը անցնում է յոթերորդ տարին անընդմեջ շարունակվող տնտեսական աճի պայմաններում, ինչը եզակի իրավիճակ է ստեղծում, ասում է վերլուծաբան Մարք Համրիքը.

«Այսինքն, քանի որ շատ արագ չենք ընթանում առաջ, եռանդը չենք կորցնի: Եվ շատ հավանական է, որ ներկա տնտեսական աճը կշարունակվի առնվազն հաջորդ մի քանի տարիների ընթացքում»:

Տնտեսական աճի հետ միասին վեցերորդ տարին անընդմեջ շարունակվում է նոր աշխատատեղերի աճը: Միայն սեպտեմբերին ԱՄՆ-ում 156 հազար նոր աշխատատեղ է բացվել: Ավելին, աշխատավարձն աճում է գնաճից արագ: Միեւնույն ժամանակ, վերլուծաբան Էլիզ Գոուլդի խոսքով, եկամուտների աճն անհավասար է.

«Օրինակ, սեւամորթ ամերիկացիների ընտանիքների միջին եկամուտը սպիտակ ամերիկացիների ընտանիքների միջին եկամուտի 59 տոկոսն է միայն: Սա շատ մեծ տարբերություն է»:

Տնտեսական աճի պայմաններում նույնիսկ գործազրկության ներկա 5 տոկոսի չափը լավ նորություն է, քանի որ դա նշանակում է, որ քաղաքացիները տեղափոխվում են առավել եկամտաբեր աշխատանքների: Մասնագետների խոսքով, տնտեսական աճը թույլ է տալիս ընտրողներին առաջիկա նախագահական ընտրություններում չկենտրոնանալ բացառապես թեկնածուների տնտեսական մոտեցումների եւ ծրագրերի վրա, այլ հաշվի առնել նաեւ այլ հանգամանքներ:

XS
SM
MD
LG