Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում թույլատրվել է անօդաչու սարքերի թռիչքը


Միացյալ Նահանգները նոր կանոններ է սահմանել, ըստ որոնց ԱՄՆ-ի տարածքում թույլատրվում են փոքր անօդաչու սարքերի թռիչքները, սակայն սպառողական ապրանքների լայնածավալ առաքումը դեռևս արգելված է։

«Հիմնական նորամուծությունն այն է, որ այժմ անօդաչու սարքի միջոցով բավական մատչելի կերպով կարող եք պատկերներ ստանալ երբ և որտեղ ցանկանաք», - ասում է Կալիֆորնիայում բնակվող գինեգործ Ռայն Քանդը:

Նոր օրենքի համաձայն, ընկերություններն իրավունք կունենան անօդաչու սարքերի միջոցով հողատարածքներ վերահսկել, բնական աղետների ժամանակ հետևել փրկարարական գործողություններին, վայրի բնության նկարահանումներ կատարել, ինչպես նաև կիրառել դրանք կրթական, հետազոտական ու բազմաթիվ այլ նպատակներով։

Սակայն այդ սարքերը չպետք է 25 կիլոգրամից ծանր լինեն, 122 մետրից բարձր և ժամում 161 կիլոմետրից արագ թռչեն։ Բացի այդ, թռիչքի ընթացքում դրանք պետք է անընդհատ գտնվեն օպերատորի տեսադաշտում և չթռչեն մարդկանց գլխավերևով։

Apple և Google տեխնոլոգիական հսկաները արդեն իսկ աշխատում են իրենց կայքերի միջոցով կատարած վաճառքի մատակարարումները 2017 թվականից անօդաչու սարքերի միջոցով իրագործելու ուղղությամբ։

Միացյալ Նահանգները հեռահար առաքումները կարգավորող առանձին կանոններ է մշակում, սակայն դեռևս հստակ ժամկետներ սահմանված չեն։

XS
SM
MD
LG