Մատչելի հղումներ

Եվրամիությունը պիտի փորձի հաղթել Բրէքզիթին


Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի կդրվի Եվրոպական միությունից դուրս գալու՝ այսպես կոչված Բրէքզիթի հարցը։ Հօգուտ Բրէքզիթի քվեարկելու դեպքում, խնդիրներ կարող են ծագել նախկին խորհրդային, այժմ՝ Եվրամիության անդամ Մերձբալթյան երկրներում։

Բրէքզիթի՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների հաղթանակի դեպքում նախկին խորհրդային պետություններ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար եվրոպական միասնության սկզբունքը հարցականի տակ կհայտնվի։

Ռուսաստանի հետ հարաբերությունների ցանկացած բարելավմանը դեմ ձևավորված հստակ դիրքորոշման պայմաններում Մերձբալթյան երկրների և Լեհաստանի համար շատ ավելի դժվար կլինի դիմակայել։

Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան Մերձբալթյան երկրներում շատերին է մտահոգում, ովքեր ասում են, թե իրենք, չնայած լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարող են լինել հաջորդը։

ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացումը տարածաշրջանում կարող է հանգեցնել ազգային պաշտպանության ծախսերի աճի, ասում է վերլուծաբան Փիթըր Կրեկոն։

"Կարծում եմ, որ Բրէքզիթի քաղաքական և տնտեսական բացասական հետևանքներից կտուժի նույնիսկ ՆԱՏՕ-ի համագործակցությունը։ Օրինակ, իմ խորին համոզմամբ, մի շարք երկրներ կմեծացնեն ռազմական ծախսերը"։
Մինչդեռ այլ վերլուծաբաններ գտնում են, որ ՆԱՏՕ-ն չի տուժի, սակայն չեն բացառում, որ Միացյալ Նահանգներ-Եվրամիություն միասնությունը ըմբոստ Ռուսաստանի դեմ կարող է թուլանալ։

Մոսկվայի Կարնեգիի հաստատությունից Ալեքսանդր Բաունովի խոսքերով, "Մեծ Բրիտանիան միշտ համարվել է Եվրամիության առավել ամերիկամետ կողմը։ Մերձբալթյան երկրները, Լեհաստանը և մի շարք այլ արևելաեվրոպական երկրներ շահագրգռված են եվրոպական քաղաքականության մեջ տեսնել ամերիկյան ազդեցության աճի միտում, այլ ոչ՝ հակառակը"։

ՆԱՏՕ-ին վստահություն հայտնելով՝ Էստոնիայի ղեկավարներն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել են, որ Մոսկվայի կողմից ցանկացած ռազմական գործողություն ողջամիտ չի լինի։ Նրանց համոզմամբ՝ Եվրամիությունը կհաղթահարի այս մարտահրավերները, այդ թվում և հնարավոր Բրէքզիթը։

XS
SM
MD
LG