Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթոնը նախագահության առաջին կին թեկնածուն դառնալու գլխավոր հավակնորդն է


Կալիֆոռնիայի նախնական ընտրությունները պատմական էին Հիլարի Քլինթընի համար, ով երկար ճանապարհ անցնելով, ԱՄՆ-ի նախագահության առաջին կին թեկնածուն դառնալու ամենահավանական հավակնորդն է։

՛՛Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է այն բոլորին ովքեր պայքարել են կանանց իրավունքների եւ հավասարության համար՝՝,- հայտարարել էր Հիլարի Քլինթընը։

Մայքըլ Իսիկովը առաջինն լրագրողն էր, որ բացահայտեց Հիլարի Քլինթնըի ամուսին՝ Բիլ Քլինթընի եւ Մոնիկա Լուինսկու հարաբերություննեը։

՛՛Նա խելացի է, նա չի հանձնվում, նա ուժեղ քաղաքական գործիչ է, ով երկար եւ դժվարին ճանապարհ է անցել եւ ծանր պայքարում հասել իր նվաճումներին եւ հաղթանակների՝՝։

Լրագրող Ռոն Ֆորները Քլինթըին հետեւել է դեռ 80 ականներից, նա համոզված է, որ Քլինթընը ի զորու է հաղթանակ գրանցել Դոնալդ Թրամփի նկատմամբ։

Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, սակայն հանձնվել չի պատրաստվում։

՛՛ Հիլարի Քլինթընը ԱՄՆ-ի արտգործնախարարությունը վերածել էր իր սեփական շահին ծառայող գործակալության՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, բոլորն էլ դրամ են փոխանցել Հիլարի Քլինթընին՝՝։

Քլինթընը սակյան դեռ պետք է վերջնական հաղթանակ գրանցի իր անմիջական մրցակից Բըրնի Սանդերսի հանդեպ, ով եւս չի ծրագրում հեշտ հանձնվել։

Սանդըրսի հանդեպ վերջնական հաղթանակ գրանցելուց հետո Հիլարի Քլլինթընը, ըստ վերլուծաբանների, Թրամփի հանդեպ առավելություն կունենա։

Քլինթընի ուղերձը կայուն առաջընթացն է, Թրամփինը՝ շրջադարձային փոփոխությունը, ըստ վերլուծաբանների ամերիկացիների մեծամասնության համար առաջնայինը կայունությունն է։

XS
SM
MD
LG