Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի նախնական նախագահական ընտրությունները որոշիչ են


Կալիֆոռնիայի նախնական ընտրությունները կարող են վերջնական որոշակիություն բերել Հիլարի Քլինթընի եւ Բըրնի Սանդերսի ընտրապայքարում։ Չնայած խիստ ընտրապայքարին, Դեմոկրատական կուսակցության թեկնածուների հիմնական թիրախը հանրապետական Թրամփն է։

՛՛Դոնալդ Թրամփի գաղափարները ոչ միայն տարբեր են, դրանք վտանգավոր են։ Նա ոչ միայն անպատրաստ է՝ այլ իր խառնվածքով կարող չէ զբաղեցնել ԱՄՆ-ի ամենապատասխանատու պաշտոնը՝՝,- հայտարարել էր Դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Հիլարի Քլինթընը։

՛՛ Կարեւոր հարցերին պատասխանելու անկարողությունը մղում է Թրամփին անցնել անձնական վիրավորանքների՝ շեղելով հանրության ուշադրությունը։ Մենք թույլ չենք տա նրան շարունակել իր խաղը՝՝,- հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բըրնի Սանդերսը։

Թրամփը ի պատասխան դեմոկրատական թեկնածուների հայտարարություններին, շարունակում է բոլորին հիշեցնել Քլինթընի անձնական սերվերներով կատարած նամակագրությունը։

՛՛Քլինթընի տեղը բանտն է, կարծում եմ նա ավելի շատ դրամ կվաստակի եթե անքնությունից տառապողների համար ելույթներ գրի՝՝,- հայտարարել էր Թրամփը։

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփ-Քլինթըն ընտրապայքարը ոգեշնչող տոնայնությունից հեռու է լինելու, այն դեպքում, եթե Քլիթընը դառնա դեմոկրատների թեկնածուն։

՛՛AMERICAN ENTERPRISE՝՝ ինստիտուտի վերլուծաբան Նորման Օրնսթայնի հավաստմամբ, երկու թեկնածուներն էլ չեն վայելում հանրության վստահությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը կկայանա չարիքի փոքրագույնը մոտեցմամբ։

Մինչ այդ, նախնական ընտրությունների էկրանների հակառակ կողմում աշխատում են իրենց թեկնածուին սատարող հազարավոր կամավորներ։ Նրանք զանգահարում են Կալիֆոռնիայի բնակիչներին հիշեցնելու նրանց ընտրությունների մասին, ոմանք՝ բնակիչների դռները թակելով ներկայացնում են իրենց թեկնածուի նախագծերը, ոմանք էլ, ինչպես օրինակ Բըրնի Սանդերսին սատարող այս կամավորը, բացում են խանութ այն կոչելով ՛՛Բըրնիզ՝՝, որտեղ հավաքագրում են Սանդերսին սատարողների եւ անցկացնում դրամահավաքներ։

XS
SM
MD
LG