Մատչելի հղումներ

Քլինթոն. «Թրամփը խառնվածքով անհամապատասխան է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»


Հիլարի Քլինթոնը զենքի միջոցով բռնությունների իրազեկման խորհրդանիշ հանդիսացող նարնջագույն շապիկը հագին

Դեմոկրատներ Հիլարի Քլինթոնի և Բերնի Սանդերսի հնարավորությունները ԱՄՆ-ի 6 նահանգներում նախնական ընտրություններին ընդառաջ բավականին մոտ են: Կալիֆորնիայում իր ելույթի ժամանակ Քլինթոնը ասել է, թե Թրամփին ընտրելը երկրի համար «պատմական սխալ» կլինի:

Զենքի միջոցով բռնությունների իրազեկման խորհրդանիշ հանդիսացող նարնջագույն շապիկը հագին՝ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում Հիլարի Քլինթոնը ասել է, թե Թրամփը անպատրաստ է և խառնվածքով անհամապատասխան՝ զբաղեցնելու մի պաշտոն, որը գիտելիք, կայունություն և վիթխարի պատասխանատվություն է պահանջում: Քլինթոնի կարծիքով, կոպիտ խոսելաոճով գործարարին չի կարելի վստահել միջուկային զենքի կոդերը, քանի որ նա կարող է երկիրը պատերազմի մեջ ներքաշել պարզապես այն պատճառով, որ ինչոր մեկը նրան դուր չի եկել:

«Նա մի մարդ է, ով ասել է, թե ավելի շատ երկրներ պետք է միջուկային զենք ունենան, ներառյալ Սաուդյան Արաբիան: Նա մեկն է, ով սպառնացել է լքել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, այն երկրներին, որոնք մեզ հետ համագործակցում են ահաբեկչությունների առաջն առնելու գործում»:

Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ
Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ

Իրեն հատուկ արագությամբ ու ոճով Թրամփը շտապել է սոցիալական «Twitter» ցանցում գրել, որ Քլինթոնի ելույթը վատն էր, և որ նա նախագահին վայել տեսք չուներ:

​Թեև Սան Դիեգոյում Հիլարի Քլինթոնի ելույթը համարվում է նրա ամենաազդեցիկ ելույթը ընտրարշավի ընթացքում, նրա հակառակորդ սենատոր Բերնի Սանդերսը իր բոլոր միջոցները կենտրոնացրել է Կալիֆորնիայում: Նա նահանգի մի ծայրից մյուսը խոշոր ելույթներ է կազմակերպում։ Ըստ նրա ընտրարշավի կազմակերպիչների կանխատեսումների, մինչև հունիսի 7-ը Կալիֆորնիայում կայանալիք նախնական ընտրությունները Բերնի Սանդերսը կզրուցի Կալիֆորնիայի գրեթե 400 հազար ընտրողների հետ:

Նախագահի թեկնածու Բերնի Սանդերս
Նախագահի թեկնածու Բերնի Սանդերս

Մինչ այժմ հանրապետականների առաջնորդները կամուկացի մեջ էին, թե արդյո՞ք արժե աջակցել Թրամփին: Սակայն նրա աճող ժողովրդականության հետևանքով, նրանք աստիճանաբար շրջվում են դեպի նա: Որոշ մտորումներից հետո Դոնալդ Թրամփին իր աջակցությունն է հայտնել նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:

«Գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփն ու ես որոշ տարաձայնություններ ունեինք: Սակայն հարցը նրանումն է, թե արդյո՞ք մենք կարող ենք մեր կուսակցությունը համախմբել, որպեսզի աշնանը լիարժեքորեն պատրաստ լինենք»:

Ընդհարումներ Թրամփի ելույթի ժամանակ
Ընդհարումներ Թրամփի ելույթի ժամանակ

Չնայած Թրամփի աճող ժողովրդականությանը, նրա ելույթների ժամանակ տեղի ունեցող անկարգությունները շարունակվում են: Սան Հոսեյում ելույթի ժամանակ Թրամփի աջակիցների և ցուցարարների միջև այնպիսի ընդհարումներ են տեղի ունեցել, որ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:

XS
SM
MD
LG