Մատչելի հղումներ

Թուրքիայում արմատական իսլամը գլուխ է բարձրացնում


Դիրաբեքիրի փողոցներ դուրս եկած մարդիկ հանդես էին գալիս ՝ ՛՛Աստված մեծ է՝՝ եւ ՛՛Մահմեդական Քրդստան՝՝ կոչերով։

Երթին մասնակցում էին իսլամիստներ թե՛ Թուրքիայից, թե՛ Մերձավոր Արեւելքի տարբեր անկյուններից։ Երթի մասնակիցները հուսով են մի օր Դիրաբեքիրը տեսնել որպես արմատական իսլամի կենտրոն։

՛՛ Աստծո կամքով, Դիրաբեքիրը կդառնա իսլամի մայրաքաղաքը՝՝,- նշում է երթի այս մասնակիցը։

Դիրաբեքիրը վերջին ամիսներին հանգրվանել է արմատական մեծաթիվ իսլամիստների։ Այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության ուժերը հաստատեցին իրենց վերահսկողությունը տարածաշրջանում, որը գտնվում էր աշխարհիկ ՛՛Քրդական աշխատավորական՝՝ կուսակցության վերահսկողության տակ։ Երթի մասնակիցների պնդմամբ, արմատական իսլամը խաղաղություն կհաստատի Դիարբեքիրում։

Տարածաշրջանում արմատական խմբերի հաստատումը անհանգստություն է առաջ բերում տեղաբնակ քրդերի շրջանում։

Տեղի ազգայնական շարժումը իր մեծագույն նվաճումն է համարում կանանց հավասար իրավունքների հաստատումը։

Կառավարությունն ու որոշ արմատական խմբեր մեղադրում են Թուրքիայի քրդամետ ՛՛

՛՛Ժողովուրդների դեմոկրատական՝՝ կուսակցությանը հակակրոնական գաղափարախոսության մեջ, մինչդեռ կուսակցությունը հերքում է այս մեղադրանքները, նշելով, որ այն դեմ է կրոնը որպես քաղաքական գործիք օգտագործելուն։

Այստեղից, ՛՛ Դաեշի՝՝ դիրքերը գտնվում են ընդհամենը մի քանի ժամ հեռավորության վրա, ծայրահեղ ահաբեկչական խմբի դեմ պայքարը ավելի է լարում աշխարհիկ եւ արմատական քրդերի միջեւ հարաբերությունները։ Քրդական ուժերը պայքարում են թե ՛ ՛՛Դաեշի՝՝ դեմ , թե՛ դրա շարքերում։

՛՛Բոլոր հասարակություններում, ազգային, կրոնական տարանջատումը կարող են հանգեցնել բախման։ Թուրքիայի ժողովրդավար համակարգը կարող է վերահսկել իրավիճակը՝՝,- հավաստում է Թուրքիայում իշխող ՝՝Արդարություն եւ զարգացում ՛՛կուսակցությունից Մուհամեդ Աքարը։

Մինչդեռ իրավիճակը այնքան վերահսկելի չէ, ինչպես նշում է Մուհամեդ Աքարը։ Դիարբեքիրում 18 ամիս առաջ արմատական խմբերի եւ քուրդ ազգայնականների բախումների արդյունքում զոհվեց 50 մարդ։ Երթի ընթացքում զոհերի նկարները փակցված էին ամենուր։ Զոհերը մոռացված չեն որեւէ կողմից, ինչը ավելի է լարում իրավիճակն այստեղ։

XS
SM
MD
LG