Մատչելի հղումներ

Թրամփը խոստանում է մեղմացնել տոնայնությունը


ԱՄՆ-ի Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների հավակնորդները փորձում են նոր աջակիցներ ձեռք բերել:

Միացյալ Նահանգների Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններն իրենց նախագահական թեկնածուներին պաշտոնապես առաջադրելու են արդեն ամռանը: Առաջադրումներից առաջ, նախագահի թեկնածության հավակնորդները շարունակում են սեփական կուսակցություններում կողմնակիցներ հավաքագրել:

Փորձելով ավելացնել կողմնակիցների թիվը՝ հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփը խոստացել է մեղմացնել տոնայնությունը, բայց ոչ թե հիմա, այլ՝ ապագայում.

«Մենք դեռ շատ աշխատանք ունենք, եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, եւ այժմ մենք դեռ պետք է կոշտ լինենք: Սակայն, դուք դեռ կտեսնեք իմ պաշտոնական, «նախագահական» կողմը: Ես այնքան «նախագահական» կլինեմ, որ դուք դեռ կհասցնեք ձանձրանալ ինձնից: Եվ ինքներդ կասեք, «մի տես, որքա~ն պաշտոնական է»:

Չնայած Թրամփի լավատեսությանը, վերլուծաբանների կարծիքով, հանրապետականների առաջադրման պայքարը դեռ չի ավարտվել:

Դեմոկրատների շրջանում Վերմոնթից ընտրված սենատոր նահանգապետ Բերնի Սանդերսը փորձում է երեքշաբթի օրը հինգ նահանգներում սպասվող ընտրությունների նախօրեին նույնպես նոր կողմնակիցներ ձեռք բերել.

«Երբ մրցապայքարը դեռ նոր էի սկսում, պետքարտուղքար Քլինթոնը ինձնից 60-65 միավորով առաջ էր: Այժմ որոշ հարցումների համաձայն, ես նույնիսկ նրանից առաջ եմ, իսկ եթե նայեք հանրապետականների դեմ պայքարելու ներուժին, ես Թրամփի դեմ ավելի լավ թեկնածու եմ»:

Եկեքշաբթի նախնական ընտրություններ են կայանալու Փենսիլվանիայում, Մերիլենդում, Քոննեքթիքութում, Ռոդ Այլենդում եւ Դելավեռում: Դա հավակնորդների նախավերջին հնարավորությունն է փոխել խաղի կանոնները եւ ձեռք բերել իրենց կուսակցությունների առաջադրումը որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Վերջին հնարավորությունը լինելու է հունիսի 7, երբ ընտրություններ կանցկացվեն եւս հինգ նահանգներում, այդ թվում՝ Կալիֆորնիայում:

XS
SM
MD
LG